Տարին երեք անգամ Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին Մեկ անգամ՝ Վարդևորին Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։ Քար որ կաբացվի, Մհեր դուրս կէլնի, Մեկ ժամ կէրթա, Մեկ ժամ կդառնա։ Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա, Քառսուն օր վեր քարերուն կէրթա, Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի, Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։