Բարև: Ես Հարութն եմ, արդեն 4-րդ դասարանից: Ինչպես մյուս, այնպես են այս ամառ գնացել էի գյուղ հանգստանալու:Մեր գյուղը գտնվում է Վայոց Ձորում, որը շատ գեղեցիկ է ու տեսարժան: Ամեն օր կեսօրվա շոգին պապիկս մեզ գետ է տանում լողանալու ու զովանալու: Գյուղում առօրյան անցնում է շատ հետաքրքիր: Ասեմ նաև, որ մեզ մոտ է գտնվում ամենագեղեցիկ կոթողներից Նորավանքը, որը շրջապատված է ժայռերով և սարերով,որտեղ բնությունը աննկարագրելի է: