Posted in Նախագծեր

Ես արդեն գիտեմ

· Ընկերության մեջ շատ կարևոր են վստահությունն ու անկեղծությունը:

· Տղաների ու աղջիկների տարբերությունները իրար լրացնում են և ոչ թե հակասում միմյանց:

· Ես իրավունք ունեմ. նշանակում է՝ ես կարող եմ դա անել:

· Ես պարտավոր եմ. նշանակում է՝ ես պետք է դա անեմ:

· Արարքի ճիշտն ու սխալը որոշվում է դրա հետևանքներով:

· Այն վայրերը, որտեղ հաճախ լինում ենք, և այն մարդիկ, որոնց հետ շփվում ենք, մեր միջավայրն են:

· Օրվա ռեժիմը օգնում է մեզ ամեն ինչ ժամանակին կատարել, չհօգնել և ունենալ լավ տրամադրություն:

· Պետք է լինել համառ և գործը հասցնել մինչև վերջ:

· Նպատակները լինում են մեծ և փոքր, հեռահար և մոտակա:

· Աստղերը շիկացաց նյութերի հսկա գնդեր են: Նրանք լույս ու ջերմություն են արձակում:

· Աստղերը, Արեգակը, Երկիրը, մոլորակները, Լուսինը երկնային մարմիններ են:

· Արեգակի շուրջը Երկրի մեկ լրիվ պտույտը տևում է մեկ տարի: Ամիսը Երկրի շուրջը Լուսնի կատարած մոտ մեկ լրիվ պտույտն է:

· Տարվա եղանակներն առաջանում են, որովհետև Երկիրը պտտվում է արեգակի շուրջը:

· Տարվա չորս եղանակների հետ կապված՝ փոխվում է բույսերի կենդանիների և մարդոը կյանքը:

· Մարդու օրգանիզմը կազմված է օրգաններից, որոնք աշխատում են համաձայնեցված:

· Գլխուղեղը մեր օրգանիզմի կառավարման կենտրոնն է:

· Մեր շրջապատի մասին ամենատպավորիչ տեղեկությունները մենք ստանում ենք տեսողության միջոցով

· Ականջը լսողության օրգանն է: Այնտեղ է գտնվում նաև մարդու հավասարակշռության օրգանը:

· Մարդը հոտերը զգում է օդը ներշնչելու ժամանակ: Սննդի համը մարդը զգում է լեզվի միջոցով:

· Մաշկը պաշտպանում է մեր օրգանիզմը տարբեր վնասվածքներից, ցրտից, շոգից, հիվանդաբեր մանրէներից:

· Սննդի միջոցով մարդը ստանում է սննդանյութեր՝ սպիտականյութեր, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, ջուր և հանքային աղեր:

· Մարմինը պետք է կոփել օդի, ջրի և արեվի միջոցով:

· Ճիշտ կեցվածք ձևավորելու համար անհրաժեշտ է հետևել նստելուն, քայլելուն, զբաղվել ֆիզիկական աշխատանքով և սպորտով:

· Մեր շրջապատի շատ իրերի, կենդանիների ու բույսերի հետ շփվելիս մեզ հետ կարող է դժվար պատահար տեղի ունենալ, եթե չպահպանենք անվտանգության կանոնները:

· Երկրաշարժը կայծակը, սողանքը բնական աղետներ են:

· Երկրաշարժի ժամանակ պետք է արագ կողմնորոշվել, առանց խուճապի մատնվելու լքել շինությունները, տրանսպորտային միջոցները և դուրս գալ բաց տարածություն:

· Մի կոտրիր ծառերի ու թփերի ճյուղերը, մի պոկիր ծաղիկները:

Բնության մեջ գտնվելու վարքի կանոններ

· Մի քանդիր մրջնանոցները, թռչունների բները:

· Մի հետապնդիր ու անհանգստացրու կենդանիներին:

· Օգնություն ցույց տուր անօգնական վիճակում հայտնված կենդանիներին:

· Մի աղմկիր բնության գրկում:

· Մի աղտոտիր բնությունը: Քեզանից հետո բնությունը թող այնպիսի վիճակում, որ երբ էլ վերադառնաս, չամաչես քո արածի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s