Posted in Նախագծեր

3. Ուշադիր կարդա՛:
Հայերենի հնչյունները
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են:
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են:
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե—յէ, ո—վօ):
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ յէվ):
Իսկ հիմա գրի՛ր վարժությունները:
 Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում: Ա և Բ շարքերը ի՛նքդ շարունակիր:
Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ, երանի,երազանք,երիկամ,Ենոքավան եղբայր,երկու,երեք:
Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք, որսորդ,ողկույզ,ողնաշար,որքան:
 Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:
Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:Թևոս,անձրև, կարևոր:
Բ. Նաև, թեև, և:
Լրացուցիչ առաջադրանք
Սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է՝ 150-ամյակը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես շնորհավորել Կոմիտասի ծննդյան օրը, ընթերցել, երգել Կոմիտաս ընտանիքիդ անդամների հետ միասին:
Աշխատաքնիդ հղումը տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s