Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
1.Կարդա՛ Վ. Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»առակը:
2.Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
Առակը խորհուրդ է տալիս, որ երբեք չանիծել, ուրիշին վատը չցանկանալ:
3.Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի նավանա:
4.Paint ծրագրով նկարի՛ր առակը:
5.Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Խորհուրդ կտամ որսորդների վնասել կենդանիներին, կրիային Էլ խորհուրդ կտամ չչարախոսել: