Նոյեմբերի 20
Մաս 2-րդ
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
– Էդ ի՞նչ ես ծախում:
– Շաքար:
Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ոնց:
– Դե, մի կշեռք տո°ւր:
Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
2-րդ մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
իմաց-տեղեկոըթյուն
ոտավորներ-քայլող միջատներ
Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
Լրացուցիչ առաջադրանք
Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ ներկայացրո՛ւ-անգիր արտասանի՛ր Համո Սահյանի աշնանային երկու բանաստեղծությունները՝ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Մշուշների շղարշի տակ»: Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր աշնանային մի սիրուն այգի, բակ: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը դի՛ր բլոգումդ: Տեսանյութը ներկայացնելու համար ունես ժամանակ մինչև նոյեմբերի 24-ը: