Posted in Մայրենի

Անուշապուր

Դեկտեմբերի 6
Անգիր սովորիր Զահրատի «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ
Առաջադրանքներ
1.Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
Կաղանդ-Նոր տարի
Կաղանդ Պապա-Ձմեռ պապիկ
չհատնել-չվեջանա
անուշապուր-ծիրանի չրով և սոխառածով ապուր

Posted in Մայրենի

Դեկտեմբերի 4
 Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը պատմել սովորի՛ր:
 Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:հգհգհգ
 Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:

Պատմվածքների հիմնական իմաստն այն է, որ ամենքը պետք է ապրեն իրենց ընտանիքների, հարազատների հետ:

 Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը» և «Եղնիկը» պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:
Նման են նրանով, որ երկու հերոսներն էլ բաժանվել էին իրենց ընտանիքից և շատ էին ուզում վերադարնալ տուն իրենց ծնողների մոտ

Posted in Նախագծեր

Снимок

2. What’s the order?
Listen to the song and put the toys in order.
6 — scooter
5 — computer
1 — doll
3 — plane
2- teddy
4 — train

3. Fill it in!
Write the missing words in the sentences.
a. Santa’s here, ho, ho, ho, with his reindeer in the snow.
b.The elves are making lots of toys , ready for all the girls and boys.
c.In the workshop I’m an elf , putting toys upon the shelf.
d.Tap, tap, tap a doll is ready, tap, tap, tap let’s make a teddy.
e. Tap, tap, tap let’s make a plane , tap, tap, tap now it’s a train.
f.Tap, tap, tap it’s a computer , tap, tap, tap now make a scooter!
g.Let’s put the presents in Santa’s sleigh, there goes Santa on his way.
h.Around the world with all the toys, presentsfor good girls and boys.

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 04.12.2019

Վարժ 209
Գագաթ-8
նիստի կողքեր-12
նիստ-6

Վարժ210
ա)8x70x5=2800
5x5x6x4=600
5x5x5x4x4x4=8000
7x7x7x0x6x6x6=0

բ)6x30x5=900
3x70x10x2=4200
6x6x6x5x5x5=27000
8x8x8x0x9x9x9=0

գ)6x(50×7)=210
5x(80×90)=36000
(8×8)x5=320
(8×24).0=0
,

Վարժ 213
ա)5ժ= 300 վրկ
8օր= 11520 ր
7ժ 18ր=26280 վրկ
5oր18ժ 18ր = 1218ր

բ)7կմ= 7000 սմ
6կմ= 60000 դմ
2կմ 2դմ=2020 սմ
6կմ 300 մ=63000 դմ

գ)7կգ=700 գ
6ց=6000 գ
2տ 2ց = 4000 կգ
6տ 8ց 7կգ=21000 կգ

Վարժ 214
ա)4587 > 895
36545 42986

բ)3547> 3506
4527 < 32506
425136 = 425136

Խնդիր216
ա)Լուծում
Պետք է վաճառել 3 կգ:

բ)Լուծում
Պետք է վաճառել 4 կգ:

Posted in Նախագծեր

Հետաքրքրիր տեղեկություն Արագածի, Արայի և Աժդահակ լեռան մասին

Արագած լեռ
Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Картинки по запросу Արագած

Արագածի մասին կան նաև մի քանի ավանդություններ: Օրինակ՝ դրանցից մեկը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:
Արայի լեռ
Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով, դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար, քանի որ այն լեռան ամենաբարձր գագաթն է։
Картинки по запросу Արայի լեռКартинки по запросу Արայի լեռ

Աժդահակ լեռ
Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Похожее изображение

Posted in Նախագծեր

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:
-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:
Երիտասարդը խնջույքի ժամանակ աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:
-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:
-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…
Հարցեր և առաջադրանքներ
 Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
 Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում:Տողերը պատմում են փոքրիկ տղայի սիրուն մանկությունը, նրանց գյուղն ու ջրաղացը:

 Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր բառերի հականիշները:
խրճիթ-ամրոց
մանուկ-մեծ
շքեղ-անշուք
նազելի-կոպիտ
շնորհալի-անշնորք
լուսավոր-մութ

Posted in Նախագծեր

Լրացուցիչ աչխատանք

1․ Սովորողները ներկայացնում են Հայաստանի տեսարժան վայրերը որտեղ, ո՞ր այցելել են։
2․ Ներկայացնում են այն վայրերը որտեղ ո՞ր կցանկանաին լինել։
3․ Սովորողները հավաքում են հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի գետերի և լճերի մասին։

Հայաստանն հայտնի է իր ամենագեղեցիկ տեսարժան վայրերով ես շատ եմ սիրում ճամփորդել և եղել եմ շատ վայրերում: Այցելել եմ Ծաղկեվանք, Արայի լեռ,Մաշտոցներ,Փարպի, Տաթևի վանական համալիր, Խոր Վիրապ,Գառնի, Գեղարդ Նորավանք,Էջմիածնին քաղաքի բոլոր գեեղեցիկ վայրերը և անցել բոլոր եկեղեցիներով, եղել եմ Դիլիջանում, Ծաղկաձորում,Սևանում,Աղվերանում:Շատ կցանկնայի տեսնել ու լինել Գյումրիյում,

Posted in Նախագծեր

891. Հայաստանի գետերի, աղբյուրների և բույսերի մասին տեղեկություն հավաքել և գրանցել բլոգում:

Հայաստանի հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին:
այաստանի նշանակալի գետերն են.

Ախուրյան — 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
Մեծամոր — կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
Քասախ — Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
Հրազդան — 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
Արփա — հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Որոտան — Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
Դեբեդ — 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։
Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։
Հայաստանում աղբյուրները շատ են բարձր լեռնային գոտիներում։