Բարև գարուն։ Շատ երկար եմ սպասել քո գալուն։ Վերջապես տաքացրեցիր բնությունը, հողին ու աշխարհին։ Բոլորը ժպտում են, բոլորը ուրախ են ու անհոգ։ Կարծես արևն իր հետ բերել է խինդ ու ծիծաղ։ Ծառ ու ծաղիկ պատրաստվում են գարնանային պարահանդեսի։ Սարերից կամաց, կամաց հալվում է ձյունը, գլգլալեն իջնում է ցած, դառնում վտակ ու վազում միանալու այդ հանդեսին։ Սպասում եմ, թե երբ են մեղուներ արթնանալու ու բզբզալու ծառերին, թե երբ են կանաչելու արտերը, որ գնամ ու վազվզեմ մեր կանաչ դաշտերում։ Բարև գարուն, ես քեզ սպասում էի։