Posted in Նախագծեր

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն Է:Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:

Փորձե՛նք պարզել,  թե ինչից է կազմված հողը:

հողՈրքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Հարցեր
1Փորձե՛ք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:

Հողը կազմված է օդից,ջրից,կավից,հանքայի աղերից,բույսեի և կենդանիների մնացորդների հումուսից,ավզից:
2. Ի՞նչ նյութեր կան հողի մեջ:

Օդ և ջուր:

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. Հայ մշակույթը գալիս է Դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ: Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ Զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ Նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պապիկների ու տատիկների Լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրավում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ Հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները: Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, Հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց Մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քանդակ և Այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես Թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ Չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի Արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը: Դրանք Ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, Տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր Ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ Բոլոր արժեքները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով Իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք Այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ Բանաստեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազնվության մասին, Այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես Այդպիսիք։ Իսկական մշակութային արժեքները երբեք չեն հնանում։ Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն Ունի բանահյուսությունը։ Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հհեղինակ Ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի Ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների Ու պարտությունների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական Բանահյուսության կարևոր տեսակներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի Ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնավորության գծերը, Ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի Մասին. «Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»: Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն Մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, Թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել Ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, Պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ Պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, Բանահավաքները1 սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ Անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են Հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ: «Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողովրդի բնավորության Հիմնական գծերը: Առաջին հերթին դա հերոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամենատարբեր Փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու Ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական Արարքների: Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա Հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. Նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի Մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի Նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են Արել: Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, Ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:

1․ Ի՞նչ է մշակույթը։

Օրինակ, այդպիսի Արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը: Դրանք Ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, Տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր Ժամանակներում ապրած մարդկանց միջև:

2․ Ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթը։

Երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը, պատմությունը, վանքեր ու հնություն երը ու մեր անցյալը մեր մշակույթն են։

3․ Ի՞նչ է բանահյուսությունը։

Այն ժողովրդի մշակույթն է, որոնցից են օրինակ էպոսը։

4․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և նրա էպոսի միջև։

«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողովրդի բնավորության Հիմնական գծերը: Առաջին հերթին դա հերոսությունն է: