Երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, և փակվեցին բոլոր կրթական հաստատությունները, մենք նույնպես փակվեցինք տներում և դպրոցը տեղափոխվեց ընտանիք: Սա ունի իր լավ և վատ կողմերը: Դե վատը միայն մեկն է, որ չենք շփվում, չենք տեսնում միմյանց զուտ ֆիզիկապես, իսկ լավ կողմերը ավելի շատ են. ինչո՞վ: Ընտանեկան դպրոցը ծնողին տալիս է հնարավորություն էլ ավելի ճանաչել իր երեխային` արդեն որպես դպրոցական. թե նա իրեն ինչպես է պահում և դրսևորում տնից դուրս: Ես միշտ մտածել եմ, որ երեխան նախ պետք է կրթվի դաստիարակվի տանը, և հետո այդ գործը շարունակի ուսուցիչը: Այս իրավիճակի լավ կողմն այն է, որ մենք` ծնողներս վերահսկում ենք և ինչ-որ տեղ թեթևացնում ուսուցիչների աշխատանքը, և ինչու չէ սովորում ենք նաև մենք: Ես ինքս չէի տիրապետում համակարգչին, սակայն ուսուցիչների և տղայիս` Հարութի շնորհիվ ճանաչում եմ այդ գործիքը: Բառերով ուղղակի հնարավոր չէ գնահատել մեր ուսուցիչների արած աշխատանքը: Այս իրավիճակը սկսվելու պահից նրանք այնպիսի արագությամբ, այնպիսի հասկանալի, մատչելի, անխափան ու անթերի կազմակերպեցին մեր դասաժամերը, որ մենք որևիցե խնդրի առաջ չկանգնեցինք` համեմատած մյուս հաստատությունների: Այստեղ կարելի է ասել, որ մեր դպրոցը արդեն իսկ պատրաստ էր ու զինված այս իրավիճակում: Հեշտ չէ օր ու գիշեր առանց դադարի, թողած իրենց ընտանիքները, (չէ որ նրանք էլ նախ և առաջ մայր են, հետո` ուսուցիչ)` սովորեցնում են մեր երեխաներին: Ուզում եմ խոսել մյուս լավ կողմերի մասին` նախագծերի: Ես` որպես ծնող, մեծ անհամբերությամբ եմ սպասում ցանկացած նախագծի, հատկապես որ դրան պետք է մասնակից դառնամ նաև ես, կամ ընտանիքիս որևէ անդամ, ու մեծ ոգևորությամբ ենք կատարում առաջադրանքը և հիանում մեր ուսուցիչների հետաքրքիր գաղափարներով: Ուզում եմ շնորհակաությունս հայտնել մեր շատ սիրելի ուսուցիչներ Ռիմա Քեքեջյանին, Քրիստինե Շահբազյանին, Հասմիկ Իսրայելյանին, Հասմիկ Մաթևոսյանին, Հայկուհի Հովհաննիսյանին, Աննա Ֆրանգյանին, Գայանե Սարգսյանին, Ալիսա Գևորգյանին, Տաթև Աթոյանին, Անժելա Բլեյանին, Սուսաննա Պետրոսյանին, և իհարկե Քնարիկ Ներսիսյանին մեզ այս ամենի մասնակիցը դարձնելու համար. դպրոցը տուն բերելու համար: Նրանք օգնում են երեխաներին ինքնուրույն բացահայտել այս աշխարհը իր բոլոր թերություններով և առավելություններով, մասնակիցն ու մասնիկը դառնալով մեր բնության, և որ ամենակարևորն է` անել դա ինքնուրույն:Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ուսուցիչներին և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր աշխատակից կազմակերպիչներին:
Լավագույն ընտանեկան նախագծերը
. Ընտանեկան նվագախումբ, ուրախ ձայներ
. Զատկական նախագծեր
. Իմ բակ իմ այգի
. Ֆիլմերի դիտում, քննարկում։
One thought on “Առցանց ուսուցում։ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՊՐՈՑ”