Posted in Նախագծեր, Բնագիտություն

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1.  Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը  հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ  կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

Հարցեր

  1. Ի՞նչ է պարարտանյութը: Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները:

2.Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:Պարարտանյութերը լինում են երեք տեսակի`օրգանական գոմաղբ, Հանքային և Բակտերիոլոգիական։Կարևոր պարարտանյութ է նաև թռչնաղբը և ծառերի տերևների բնական փտումը։Լինում է նաև ազոտական պարարտանյութ, որը սնուցում է բույսի միայն վերգետնյա մասը։

3.Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա:Պարարտանյութը բույսերի վրա ազդում է նրանով, որ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Posted in Մայրենի, Նախագծեր

Զայրացած ծովը

Այս գգեղեցիկ նկարը նկարել է մայրիկ և ես այն անվանել եմ «Զայրացած ծով»։ Շատ սիրում եմ այս նկարը ու ոչ թե կհորինեմ այլ ուզում եմ պատմել մի իրական պատմություն հենց նկարի մասին։ Մի անգամ գնացել էի ծով հանգստանալու մայրիկիս հետ։ Ամեն երեկո գնում էինք ծովի ափ, խարույկ էինք վառոմ, երգում, պարում, ու հետո այդ գիշերային լռության մեջ վայելում էինք ծովի ալիքների աղմուկը, որը բառերով հնարավոր չէ նկարագրել։ Ու մի երեկո երբ էլի ափին էինք հանկարծ նկատեցինք, որ մարդիկ անհանգիստ են, ու այս ու այն կողմ են փախչում, հասկացանք, որ ծովը բարկանում է։ Մենք վախեցանք ու փախանք տուն, փորձեցինք մի կերպ քնել։ Առավոտյան լուսադեմին երբ արթնացան ու շտապեցինք ափ,մեր առաջ բացվեց հենց նկարի այդ տեսարանը։ Ես երբեք այսքան գույներ մեկ տեղ չէի տեսել, կապույտ ու կանաչ, դեղին ու կարմիր, իսկ ծովը հեռվից հենց այդպես էլ երևում էր, ինչպես նկարում։ Երբ վերադարձանք, մայրիկս անմիջապես նկարեց նկարը ու ամեն անգամ նայում ու հիշում ենք այդ օրերը։