Posted in Նախագծեր

Իմ.ճամբարային առօրիայից

Հուլիսի 26-ն էր, երբ վերադարձա գյուղից։ Շատ էի կարոտել մեր տունը, բակը, ընկերներիս, բայց ամենից շատ իմ դպրոցն ու ուսուցիչների։ Երեկոյան խոսում էի դասընկերներիս`Ադրիանայի ու Աննամարիայի հետ, նրանք էլ ցանկացան գալ ինձ հետ դպրոց։ Չէի համբերում, թե երբ է լույսը բացվելու, որ վազեմ դպրոց։ Երբ մտանք դպրոց միանգամից վազեցինք գտնելու մեր շատ սիրելի ընկեր Մարիին,ում շատ էինք կարոտել։ Շատ ուրախ եմ, որ նա նորից վերադարձել է դպրոց, ճիշտ է էլ մեզ դաս չի տալու, բայց դա էլ հերիք է, որ դպրոցում տեսնենք ու չկարոտենք։ Հետո գրկեցինք ընկեր Հասմիկին, ընկեր Քնարին, ընկեր Սուսաննային, ընկեր Արմինեին ու բոլոր բոլորին։ Շրջեցինք դպրոցի շրջակայքով, տեսանք թե ինչն է փոխվել, ավելացել, սակայն ականատես եղանք մի տհաճ տեսարանի։ Մենք շատ բարկացանք, երբ տեսանք, թե ինչպես են ճաղավանդակներ տեղադրում մեր բնակավայրում, կարծես թե մենք թշնամի ենք ուիրենք պաշտպանվում են մեզանից։ Բա ոստիկաննե՞րը, մեր դպրոցի երեխաներից շատ էին։ Ուզում էինք գնալ ու ոտքով կոտրել այն, բայց անկարող էինք։ Ես որոշեցի, որ հաջորդ օրվանից գնալու եմ ճամբար։ Ճամբարային օրը սկսվում էր հերթապահ կազմակերպչի աշխատանքով, այսինքն ընկեր Արմինեի, որն էլ մեր ճամբարի հօգատար ղեկավարն էր։Ջերմաչափվում էինք, ախտահանոմ մեր ձեռքերը ու անցնում առաջ։ Առաջին բանը, որ անում էինք, կատարում էինք շրջապատի խնամք, ջրում ու մաքրում էինք մեզ շրջապատող տարածքները ։Այնուհետև գնում էինք նախաճաշելու, որից հետո մարզվում էինք ու գնում ուրախ լողափ։ Ճամբարային երկրորդ օրը մենք այցելեցինք ջերմոց լաբորատորիա, որտեղ մեզ դիմավորեց ընկեր Շոողիկը, որին նույնպես կարոտել էինք։ Այստեղ սովորեցինք սերմերի հավաքելը, հավաքեցինք, լցրեցինք կուլոկների մեջ, որ նվիրենք ուրիշներին։ Վերադառնալով դպրոց խաղում էինք տարբեր խաղեր,զբաղվում էինք կավով, ընկեր Ալիսի օգնությամբ քանդակում նախշեր, նորից ճաշում, լողում, ու վերադառնում տուն։Շաբաթվա վերջում ընկեր Արմինեի ու ընկեր Սուսաննայի հետ գնացինք մեր ամենասիրելի վայրը`ագարակ, որտեղ էլ կերակրեցինք ձիերին ու հետո ձիավարեցինք։ Վերադառնալով դպրոց համտեսեցինք սառը ձմերուկ, հանգստացանք ու վերադարձանք տուն` նորից հանդիպելու ակնկալիքով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s