Ողջույն։Ահա եկավ սեպտեմբերը։ սկսվում է նոր ուսումնական տարի։ Շնորհավորում եմ այս առիթով բոլորիս և ցանկանում նոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Քանի որ այս սեպտեմբերի մեկին չենք գնալու դպրոց սովորականի նման ու որպեսզի օրս հետաքրքիր անցնի, որոշեցի շրջել Երևանով։ Այցելեցի Մատենադարան, բայց քանի որ չթողեցին նկարահանումներ անել ես կփորձեմ պատմել իմ տեսածը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի, փաստաթղթերի, պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Այստեղ է գտնվում միջնադարյան գրքերի ամենախոշոր հավաքածուների մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, պատառիկներ, 300000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարանը եղել է առաջին գիտահետազոտական հարստությունը Հայաստանում։ Մատենադարանի շենքը, որ տեսնում ենք գլխավոր ճակատային մասում կան բազալտե արձաններ։ Դրանք են՝Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի, իսկ ներքևի մասում, փոքրիկ հրապարակում Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձաններ են։ 1962թ.Մատենադարանը անվանակոչվել Է Մեսրոպ Մաշտոցի անունով։