Աշնան մի իրիկուն էր։ Վարար անձրևը թակում էր պատուհան ու դուռ։ Անտառում տիրում է խառնաշփոթ, բոլոր գազաններն այս ու այն կողմ են փախչում ու որս որոնում։ Միայն ծառերն են, որ լուռ կանգնել ու հետևում են քամու տակ պարող իրենց տերևներին։ Խառնվել են կանաչը, կարմիրը, դեղինը, օդ են բարձրանում շուրջ պար բռնելու։ Սիրում եմ աշունը, իր բոլոր գույներով ու գժություններով։