Posted in Մայրենի

1. Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը փորձիր անգիր սովորել (առավոտյան ընդհանուր պարապմունքներին սովորել ենք միասին):

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,Դողաց, սողաց

,Արյուն-ամպից քող կապեց։Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավՍողուն-սողուն,Ձորում մշուշ կախ տվավ։Քամին ելավ վեր,Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկանԴալուկ-դալուկ,Սարի վրա ցիր եկան։Հալեց աշուն օրԿյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան, օրվան-հացահատիկի խուրձ

Պաղեց-սառեց

Հևաց, հևաց-արագ արագ

Մարմանդ, Մարմանդ — կամաց կամաց

Դալուկ, դալուկ- գունատ, գույնը գցած

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ-լուսաբաց, այգաբաց

Արև-Արեգակ, արփի

Քող-շաղարշ

Քուն-նինջ

Մշուշ — մառախուղ մեգ

ժիր — աշխույժ, ճարպիկ

քամի-պտուտահողմ, հողմ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Փուլ եկավ-փլվեց

Շար եկան-շարվեցին

Բուք արավ

Սուգ արավ-լացեց

շող կապեց-շողաց

Մաղ տալով-մաղելով

Շաղ տալով-շաղելով

Փախ տվավ, փախավ

Կախ տվավ-կախեց

Ցիր եկավ-ցվրվեց

5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Տեղաց անձրև մաղ տալով,Մարմանդ-մարմանդ,Հոգնած տերև շաղ տալով։Երկիր քուն դրավ,Եվ թռչուն թռավ։

Աշնանային օրվա երեկոյան ժամ է։ Մարմանդ մաղում է անձրևը դիպչելով հոգնած տերևներին, և ցած թափում նրանց։ Իսկ երբ գիշերն իջնում է է երկրի վրա, թռչունները թռնում հեռանում են նրանց տները։

Posted in Ռուսերեն

1. Напишите названия детёнышей.Медведь – медвежонок, слон – слонёнок, ёж – ёжик, волк – волёнок, тигр – тигрёнок, заяц –зайчик, лиса – лисёнок .

2. Вместо точек вставьте соответствующие предлоги: в, на, к, до, из.

Слон убежал из зоопарка.Слон побежал в лесу.Ёжик сидел на пеньке. Волк проснулся и вылез к своей норы.Звери решили покататься на Слоне. Все веселились до самого утра.Слона долго искали и нашли его в лесу.Слона отвели в зоопарк.

3. К данным словам подберите слова с противоположным значением:

Быстро – медленно,грустить – веселиться ,высоко – низко,последний –первый,влево – право,заснуть – проснуться .

Posted in Մաթեմատիկա

Դասարանական առաջադրանքներ

Սեպտեմբերի 22-25

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Հաշիվ և թիվ։ Բնական թվեր

Բանավոր հարցեր

1․ Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր։

2․ Ի՞նչ է բնական թվերի շարքը։

3․ Ո՞ր թվով է սկսվում բնական թվերի շարքը։

4․ Բնական թվերի շարքում կա՞ արդյոք մեկին նախորդող թիվ։

5․ Մի՞շտ կարելի է համեմատել երկու բնական թվեր։

6․ Ի՞նչ նշաններ են գործածվում թվերի համեմատման համար։

Առաջադրանքներ

1․ Թվերը դասավորե՛ք աճման կարգով․ 5, 9, 11, 2, 8, 1, 12, 4, 10, 7, 6, 3
1,2,4,5,6,7,8,9,10,11,12

2․ Ո՞ր թիվն է հաջորդում 19300584 թվին։19300585

3․ Ո՞ր թիվն է նախորդում 38657 թվին։3850

4․ Համեմատի՛ր․

• 12374 >9389

• 874563 > 785674

• 567213 > 567211

• 148645 < 48645

• 298467= 298467

• 478478 < 645470

• 2367894 <2367994

• 13456 < 53456

• 4789645< 568129

• 578478 < 649784

• 9784512= 9784512

5․ Երկու թվերի գումարը 390 է։ Գումարելիներից մեկը հաշվման ժամանակ նախորդում է 10 թվին։ Գտե՛ք մյուս գումարելին։ 381

6․ Մի գրքույկում կա 20 էջ, մյուսում՝ 56։ Քանի՞ էջ կա այն գրքում որի էջերի քանակը 7 անգամp ավելի է, քան երկու գրքույկներինը միասին։532

7․ Գինու երկու կարաս կա։ Առաջինում կար 100լ գինի։ Երբ նրանից վերցրին 30լ գինի, նրա մեջ մնաց երկու անգամ պակաս գինի, քան երկրորդում եղածն էր։ Որքա՞ն գինի կար երկրորդ կարասում։ 140

8․ Երկու կայարանների հեռավորությունը 350կմ է։ Առաջին գնացքն այդ ճանապարհն անցնում է 2 ժամով պակաս ժամանակաում, քան երկրորդը։ 1 ժամում քանի՞ կիլոմետր է անցնում առաջին գնացքը, եթե երկրորդը 1 ժամում անցնում է 50 կմ։70km

9․ Երկու նավամատույցների միջև եղած 120կմ ճանապարհը նավակն անցնում է 6 ժամում։ Եթե նավակը ճանապարհի միջնակետում (ճանապարհի կեսն անցնելուց հետո) սկսի 1ժամում 10կմ-ով ավելի անցնել, քանի՞ ժամում մի նավամատույցից կհասնի մյուսը։5ժ

10․ Գրապահարանի երկու դարակներում կա 102 գիրք։ Եթե առաջին դարակից 12 գիրք հանենք, ապա դարակներում միևնույն քանակով գրքրեր կմնա։ Քանի՞ գիրք կա դարակներից ամեն մեկում։
1 պահարան-57
2 պահարան-45

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-ենՀայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն Աշտարակ

2. Արարատ Արտաշատ

3. Արմավիր Արմավիր

4. Գեղարքունիք Գավառ

5. Լոռի Վանաձոր

6. Կոտայք Հրազդան

7. Շիրակ Գյումրի

8. Սյունիք Կապան

9. Վայոց Ձոր Եղեգնաձոր

10. Տավուշ Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի:

Որպեսզի մեծ և փոքր բնակավայրերի առօրյա հարցերով չզբաղվեին միայն Երևանում, դրա համար Հայաստանի Հանրապետությունը բաժանում են վարչատարածքային միավորների՝ մարզերի։ Դրանք 10-ենՀայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզեր Մարզային կենտրոնը։

Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:Յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ:

Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը: Ես ապրում եմ Երևան քաղաքում և իմ բնակավայրին մոտ են քաղաքներից՝Էջմիածինը, Մասիսը, Աշտարակը, Աբովյանը, իսկ գյուղերից՝Արգավանդը, Հաղթանակը, Խարբերդ, Այնթափը, և այլն։

Posted in Ռուսերեն

Это лето было самым запоминающимся летом в моей жизни. Его я провел в родном городе со своими лучшими друзьями.Погода была просто прекрасная: яркое солнце и теплый воздух, почти не было дождей. Днём мы обычно играли в футбол, волейбол , баскетбол, а вечером на велосипедах ездили к речке.Очень запомнился мне наш поход в лес с родителями: там мы пели песни у костра, ловили рыбу, спали в палатках. Этим летом я научился ездить на лошади и играть на гитаре. Ещё этим летом у меня появился новый друг. Дедушка привез мне маленького чёрненького щенка. Он, конечно, ещё мал, но у него очень умные глаза и он многое понимает. Он даёт лапу, ложится, садится и лает.

Словарь:* запоминающийся – հիշվող

* родной – հարազատ

* лапа – թաթ

*костёр – խարույկ

* палатка – վրան

Posted in Մայրենի

Կոմիտասի մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։ Կոմիտասի ժողովածուները են՝«Հայ քնար», «Գուսան», «Հայգեղջուկ երգեր»և այլն։ 1890թ-ին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ, ավարտելուց հետո աբեղա, և 1895 թ-ին նրան շնորհվում է վարդապետ հոգևոր աստիճան։ 1915թ ցեղասպանության ժամանակ ընդհատվում է նաև Կոմիտասի գործունեությունը, նա ևս ձերբակալվում է և ակսորվբւմ։ Ու այդ ժամանակ էլ նա հոգեկան ապրումների խելագարվում է, և 1916-1919թթ գտնվում է Կ. Պոլսի հոքեբուժարանում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Posted in Մայրենի

Բառարան

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բացել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց Աղբյուրը։

գոցել-փակել

ծածուկ-կամաց

Նորն-կրկին, նորից

Օձիք_հագուստի վզի մասի կտրվածքը

Խոթել-խցկել, մտցնել

Ճկուն-հեշտ, ճկվող

Հատուկենտ-փոքրաթիվ, մի քանի

Քառորդ-չորրորդ, մեկ չորրորդական

Նշմարել-նկատել

Շվարել- շփոթվել

Posted in Մաթեմատիկա

1․ Հեծյալը առաջին օրը անցավ 62կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Քանի՞ կիլոմետր անցավ հեծյալը երկու օրում։

62+15=77

Պատ՝. 77 կմ։

2․ Գյուղն ունի 5632 բնակիչ։ Նրանցից 1920-ը տղամարդիկ են, 2053-ը՝ կանայք, մնացածները՝ երեխաներ։ Քանի՞ երեխա է ապրում գյուղում։

Լուծում

1)2053+1920=3973

2)5632-3973=1659

իր զարդատուփում կա 10 մատանի, կապույտ զարդատուփում՝ 7մատանիով ավելի, իսկ կանաչ զարդատուփու՝ 3 մատանիով ավելի, քան կապույտում։ Ընդամենը քանի՞ մատանի կա երեք զարդատուփերում։

Լուծում

10+7+3=20

Պատ՝. 20 մատանի

Posted in Բնագիտություն

Մարմիններն ու նյութերը մեր շրջապատում

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:Նյութերը բաժանվումեն երկու խմբի օրգանական և անօրգանական։Օրգանական նյութերը գերակշռող են բուսական և կենդանական աշխարհներում: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Հարց 1

Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը։

Մարմիններ Նյութեր

Աթոռ արծաթ

Սեղան Ոսկի

Պահարան ապակի

Գրատախտակ ջուր

Բազմոց Պղինձ

Պատուհան Ռետին

Ծաղկաման

Թեյնիկ

Հարց 2

Թվարկե՛ք երկու նյութ, որոնցից կարելի է պատրաստել բաժակ, քանոն։

Կավ, փայտ

Հարց 3

Թվարկե՛ք երեք առարկա, որոնք կարելի է ապակուց պատրաստել:

Ափսե, ակնոց, հայելի