Month: Հունվարի 2021
Ուսումնական ձմեռ նախագիծ,ընթերցարանություն։

Վիլյամ Սարոյան (դաշնամուր)պատմվածքը։
Այս պատմվածքը երկու ընկերների մասին էր`Բենի և Էմմաի։Բենը շատ էր սիրում դաշնամուր նվագել,և երբ դաշնամուր էր տեսնում ձեռքերը դողում էին։Ու մի օր Էմման խորհուրդ տվեց մտնել մոտակա խանութ,որտեղ դրված էր փոքր դաշնամուր և Բենը փորձի նվագել։Միասին գնում են և Բենը նվագում է։Նրանց է մոտենում վաճառողուհին,ոգևորում է ընկերներին և ասում,որ շատ լավ է տղան նվագում,նաև առաջարկում է գնել դաշնամուրը։Բենը շատ է տխրում և ափսոսում,որ ինքը այդքան գումար չունի ,որ դաշնամուրի մասին ուղղակի պետք է երազի։Դուրս գալով խանութից նա շատ է տխրում,սակայն Էմման նրան խորհուրդ է տալիս չտխրել,և հավատացնում,որ մարդ մի բան շատ է ցանկանում,ամպայման այդ ցանկությունը իրականանում է։
Վիլյամ Սարոյան (Հայն ու Հայը)։
Պատմվածքը հայի և հայ ազգի գոյության մասին է։ԵՒ պատմության հերոսի ասելով ,Հայաստան չկա,Ամերիկա չկա ,Անգլյա չկա,և առհասարակ ոչ մի երկիր գոյություն չունի, այլ կա մարդկանց երկիր։Երբ նա Ֆրանսիայում հանդիպում է մի ուրիշ հայի,որը պարզվում է հայի կարոտ էր այդ օտարության մեջ,նրանք անմիջապես ընկերներ են դառնում։Նրանք միասին որտեղ նստում և կանգնում են հպարտանում են իրենց ազգությամբ, ասում են,որ Հայ ազգին ոչ ոք չի կարող կոտրել ու ջնջել աշխարհից։ Թեկուզ վառեն նրանց տները,նույնիսկ վերցնեն ձեռքներին հացն ու ջուրը,որ սովից մեռնեն,մեկ է մի օր մի երկրի անկյունում,թեկուզ դարեր հետո մի հայ հանդիպի մյուս հայի,նրանք կմիանան ու միասին նորից ազգը կշարունակեն մեծացնել ու բազմացնել,ծաղկեցնել ու շենացնել։
Վիլյամ Սարոյան (Գյուղացին)։
Պատմվածքը մի գյուղացի տղայի մասին է,որի անունը Սարգիս էր։Նա 30 տարեկանում որոշում է,որ իր գյուղից ` Գյուլտիկից պետք է գնա և աշխատանք գտնի Ամերիկայում։ Երբ հասնում է Ամերիկա հասկանում է, որ դա իր տեղը չէ։Ճիշտ է ինքը խոսում էր համարյա բոլոր լեզուներով բացի անգլերենից,իսկ այնտեղ բոլորը խոսում էի անգլերեն,որն էլ նրան դուր չէր գալիս։Նա աշխատանք է գտնում ,աշխատում է ,բայց միևնույն է ուշքն ու միտքը իր գյուղն է լինում Եվ մի օր հանդիպում է իր համագյուղացիներից մեկին` Արշակ Դոմբալյանին,և նրա հարցին ,թե նա գո՞հ է Ամերիկայից,նա պատասխանում է,որ շատ լավ է ապրում,ունի շատ հարստություններ,հրաշալի երեխաներ,որոնք շատ խելացի են,զբաղվում է իր սիրած զբաղմունքով,մի խոսքով ամեն ինչ ունի երջանիկ լինելու համար,սակայն նա իր հայրենիքն է ուզում,որտեղ խոսում է հայերեն։