Կեռան թագուհին Կիլիկյան Հայաստանի Լևոն երրորդ Հեթումյան արքայի կինն էր,որի անունը Աննա էր։Ժողովուրդը նրան անվանում էր Տիրուհի,որը թարգմանաբար նշանակում է(կիռ), և կիռ Աննան աստիճանաբար դառնում է Կեռան։Կեռան թագուհուն անվանել են Լևոն երրորդի (զկենաց կցորդ ևզբանի ընկեր):Լևոնի թագավորության օրոք ծաղկում էր երկրի մշակույթը,արվեստն ու արհեստը,որի մեջ իր մեծ դերն ուներ Կեռան թագուհին։Կեռան թագուհու նախաձեռնությամբ Կիլիկիայում կառուցվել են վանքեր և եկեղեցիներ։Կեռան թագուհին և Լևոն երրորդ արքան ունեցել են 15 երեխա,որոնցից երկուսը մահացել են։Առաջին զավակը ծնվել է 1263 թ-ին,որին անվանակոչել են Լևոն երրորդ մեծագործի դստեր պատվին`Զապել,կամ Զաբել։
Կեռան թագուհին մոլեռանդ քրիստոնյա էր: Նա իր ամուսնու վաղաժամ մահից հետո վանք է մտնում, թողելով աշխարհիկ կյանքն ու գործում է որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:
Հենց վանքում էլ նա մահկանացուն կնքում է 1285 թվականին հուլիսի 28-ին: Հայոց թագուհու մարմինն ամփոփվում է Դրազարկի վանքում՝ արքայական տապանատանը:
