Մովսես Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ
Մովսես Խորենացին բացառիկ ու հանճարեղ անուն է հայոց պատմության մեջ։ Նրան անվանում են Պատմահայր, Քերթողահայր*, փիլիսոփա։ Նա սերունդներին է փոխանցել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելական պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5֊րդ դարը։ Նրանից առաջ որևէ մեկն այսպիդի պատմություն չէր գրել։ Ընդունված է հսմարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը։ Նա բացատևեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս։
*Քերթողահայր — բանաստեղծների, գրողների մեջ երևելին՝ ամենանշանավորը։
Խորենացին իր ժամանակակիցներին և հետագա սերունդներին ցույց տվեց, որ հայերը ծագում են Նոյի Հաբեթ որդուց, այսինքն՝ աստվածաշնչյան ազգ են։ Դրանով իսկ Պատմահայրը հայ ժողովրդին դասեց ժամանակի քաղաքակիրթ ազգերի շարքը՝ միաժամանակ չկտրելով նրան իր դարավոր արմատներից (Հայկ, Արամ, Արա)։ Հայոց անցյալը հերոսական շատ էջեր ուներ։ Խորենացին ցանկանում էր, որ իր հայրենակիցները լավ իմանան իրենց ազգի փառավոր անցյալը, հպարտանան իրենց հերոսներով և շարունակեն նախնիներկ արժանավոր գործերը։
Մովսես Խորենացին մեծ հայրենասեր էր։ Նրա համար ամենամեծ երջանկությունը փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր։ Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է։ Նա իր մատյանով հենց սա էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին։
Մովսես Խորենացու կենսագրության մասին որոշ տեղեկություններ մեզ հասել են շնորհիվ նրա <<Հայոց պատմության>>։ Այդ տեղեկություններից էլ իմանում ենք, որ Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու։ Ալեքսանդրիայում ապագա Պատմահայրը սովոևում է մի շարք գիտություններ։ Փայլուն կրթությունը հնարավորություն է տալիս նրան դառնալու իր ժամանակի կրթված և բազմակողմանի զարգացած գործիչներից մեկը։
Հայրենասեր պատմիչը հասկանում էր, որ հայ ազգի գոյատևման համար անհրաժեշտ են միաբանություն, համերաշխություն, ազգասեր թագավորնեև, աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդ։
… Թեպետ մենք փոքր ածու* ենք և թվով շատ սահմանափակ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրումն էլ քաջության շատ գործեր կան գործված՝ գրելու և հիշատակելու արժանի …
Մովսես Խորենացի
*Ածու — մարգ, տնկարան, փոխաբերաբար՝ փոքր երկիր, ժողովուրդ։
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչպե՞ս են անվանում Մովսես Խորենացուն։Նրան անվանում են Պատմահայր, Քերթողահայր, փիլիսոփա։
2. Ո՞րն է Խորենացու <<Հայոց պատմության>> առանձնահատկությունը։Որ նա իր գրած պատմությունով մեր ժողովրդին տվեց վկայական։
3. Ի՞նչ գիտեք Խորենացու կենսագրության մասին։
Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։
4. Ո՞րն է Խորենացու երազանքը, ինչպիսին էր նա ցանկանում տեսնել մեր ազգին։
Խորենացին ցանկանում էր, որ իր հայրենակիցները լավ իմանան իրենց ազգի փառավոր անցյալը, հպարտանան իրենց հերոսներով և շարունակեն նախնիներկ արժանավոր գործերը։
5. Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։Ամենակարևորը կուզենայի,որ մեր Հայաստանը տեսնել խաղաղ երկնքի տակ,ու մեր ժողովուրդը նորից ապրի ծաղկուն ժամանակաշրջանում,որ էլ թշնամիներ չունենանք։