
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն
Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Հարցեր և առաջադրանքներ
- Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:Վահագնը,հին հայկական դիցարանում պատերազմի,քաջության ու հաղթանակի,ամպրոպի ու կայծակի Աստված է։Նա եղել է հայոց ամենասիրված աստվածը։Նրան նաև անվանում են արեգակնայինն աստված։Նա պատկերվում է երկնքի,երկրի,ծիրանի ծովի,և եղեռնից ծնված խարտյաշ պատանի հրացանը վարսերով,բոցակեզ մորուքով և արեգակնային աչքերով։Ըստ առասպելի Վահագնը որպես քաջ որսորդ մարտնչել է վիշապների դեմ։Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։
- Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: Կարմիրը
- Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:
- Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:Բոց մորուքով,հուր շրթունքով,հուր հեր գլխին,հրեղեն պսակ,և աչքերն են զույգ արեգակ։
- Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:Ինչ որ բան խորհրդանշող։
- Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
ԵՒ եղեգնիկը կարմիր,
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա,մի մանկիկ,
Վահագն ահա մանուկ գեղանի։
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին հրեղեն պսակ,
ԵՒ աշքերն են զույգ արեգակ։
- Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
- Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:https://youtu.be/rdjOvAkkXGw