Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրաժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաե շատ կենդանիներ: Հողում մեծաքանակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղադրություն ունի:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտր պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերր բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը:
Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ապրելու միջավայր է, այլ նաև՝ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք: Հումուսի պարունակությամբ հողերր շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյութեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրեները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողր փխրեցնում են:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
Բակտերիաներ , սնկեր , անձրևաորդեր
2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
Հողը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն:
3.Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Քանի որ հումուսը շատ է:
4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ:
5.Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
6.Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյութեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրեները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողր փխրեցնում են: