Posted in Մայրենի

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

  • Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այդ մարդը շատ բարի մարդ էր և նա շատ բարի գործ էր կատարում,մխիթարելով,ուրախացնելու մարդկանց։

  • Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:Սրինգ նվագելով
  • Վերնագրի՛ր տեքստը:Խելացի մարդը
  • Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ-աշխարհասփյուռ,աշխարհահռչակ

Ճանապարհ-Ճանապարհածախս

  • Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի-ածական

Սրինգ-գոյական

Նա-դերանուն

Քաղցր -ածական

Մխիթարում էր-բայ

Անտառ-գոյական

Սթափվեց-բայ

Կախարդական-ածական

  • Համառոտի՛ր նախադասությունը՝
    Նա իր սրինգիքաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում է

  • Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ո՞վ-մարդը

Ի՞նչ էր անում-վերադառնում էր

  • Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-խնամել

Պսպղալ-փայլել

Թշնամի-հակառակորդ

  • Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099-երկու հազար իննսունինը

37-երեսունյոթ

45-քառասունհինգ

766-յոթ հարյուր վաթսունվեց

84-ութսունչորս

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s