- Կետադրի՛ր հետևյալ հատվածը.
Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման ձայներ հանում։
Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս սովորաբար խոր էր քնում, մինչև չհրեիր չէր զարթնի։
Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին`, արթնացրեց հորս։
-Տես մի, էն ի՞նչ է որ դուռը չանգռում է…
Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց, նորից մեկը դիպավ դռանը և լսվեց զսպված կլանչոց։
-Շո՞ւն է հարցրեց հայրս, տարակուսած անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։
Բայց մայրս չթողեց դուռը բանալ։
7. «Առածանի» հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:
- Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։
- Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։
- Շան հետ ընկերություն արա,բայց փայտըձերքիցդ մի գցիր
- Շունը շան թաթ չի կծի։
- Շունը շան միս չի ուտի։
9. Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:
Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։
11.Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):
- Իմ կենդանին
- Իմ սիրած կենդանին
- Ինչ կենդանու եմ ես նման
Ինչ կենդանու եմ ես նման.
Մի անգամ ընկերներով գնացել էինք անտառ։Ես էի, Ռոբն ու Կարենը։Ակամայից սկսեցինք զրուցել կենդանիների մասին,թե ով ի՞նչ կենդանու է նմանեցնում իրեն։Ռոբը միանգամից պատասխանեց, որ ինքն իրեն նմանեցնում է առյուծի,որ իրա նման ուժեղ է ու անվախ։Կարենը լուռ լսելով Ռոբին,ասաց,որ ինքն էլ իրեն նմանեցնում է հովազի,որովհետև նրա նման արագ է վազում։Իսկ ես առանց մտածելու ասացի,որ ինձ նմանեցնում եմ շան,որովհետև ես շների նման շատ հավատարիմ եմ իմ ընկերներին,և շատ եմ սիրում նրանց։