Posted in Պատմություն 7

Պատմություն

1.«Ներկայացնել, համեմատել մարդու առաջացման վարկածները»

Համարվում է, որ մարդն առաջացել է կապիկից, որովհետև կա նմանություն մարդու և շիմպանզե կապիկի տեսակի միջև: Այս տեսակետը մշակվել է գիտնական Չ. Դարվինի կողմից:

Բայց մյուս կողմից էլ, դարեր շարունակ ոչ մի կապիկի տեսակ չի փոփոխվել և չի նմանվել մարդու:

Չկան ապացույցներ, որ կապիկը կարող էր այնպես զարգանալ, որ դառնար մարդ: Պարզ չէ, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել:

Մյուս կողմից, ըստ կրոնի, Աստված ստեղծեց մարդուն: Բայց սա գաղտնիք է մարդկության համար, ապացույցներ գտնել դժվար է: Մարդիկ Աստվածաշունչը կարդում են և հավատում են, հնարավոր չէ գտնել ապացույցներ:

Այս երկու տեսակետներն էլ վիճելի են, քանի որ երկուսն էլ չունեն որևէ հիմնովին ապացույց և շատ վեճերի և ուսումնասիրությունների առարկա են:

Վերջերս այս երկու վարկածների հետ կապված նոր մոտեցումներ են առաջ եկել: Մարդու ծագման վերաբերյալԱստվածաշնչի պատկերացումները եւ գիտությունների տվյալները չեն բացառում մեկը մյուսին: Հնարավոր է, որ մարդու արարումը կատարվել է ոչ թե միանգամից, այլ էվոլյուցիայի ճանապարհով: Աստված ստեղծել է կենդանի բջիջը, տվել է դրան զարգանալու ունակություն: Աստիճանաբար ծագել են բոլոր տեսակի բարդ օրգանիզմներն, օրինակ բույսերն ու կենդանիները,  ու, վերջում, մարդը: Դա կարող էր տևել մի քանի միլիոն տարիներ: Այսինքն, եթե համեմատում ենք այս երկու վարկածները, տեսնում ենք, որ դրանք կարելի է համաձայնեցնել, քանի որ երկուսն էլ մարդու ծագումը դիտում են որպես էվոլյուցիայի արդյունք և չեն բացառում մեկը մյուսին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s