- Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայերի երկիրը — Հայաստան հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից-վաղուց օգտագործվել են որպես շինարարական նյութ-Շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով-մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ-բարձրորակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:
2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Մարգարտահատիկները-Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը-ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց-գրամ ունեցող մարգարիտն է: Համպարը թանկարժեք-թանկ նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն,-սև գույնի քարանման-քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար-նիզակով խփել կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:
3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ․
Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է է ու կպչում գործի:
4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-Տրտում դառնալ, թախծել: ,
վաղորդյան-Վաղորդայնին հատուկ, վաղորդայնի:
մեղանչել-Մեղք՝ հանցանք գործել:
մաքառել-Պայքարել, կռիվ մղել:
անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:
դրվատել-Գովել, գովաբանել, ներբողել:
երկնչել-Վախենալ, երկյուղ կրել:
5 . Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը …: ձմեռվա նուշը
Բարեկամ կորցնելը հեշտ է, ……: գտնելը դժվար
Դուրսը քահանա, ….: ներսը սատանա
Գիտունին գերի եղիր, ……: անգետին սիրել մի եղիր
Գիտունի հետ քար քաշի, …..: անգետի հետ փլավ մի կեր
Իր աչքի գերանը չի տեսնում, ….: ուրիշի աչքի փուշը կտեսի
6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Աղջիկը գերում է տղային։
Տղան աղջկան խաբեց է
Հայրը գիշեր ցերեկ աշխատում էր
Այսօր 2 երեխա է լույս աշխարհ եկել։
Տղան կռահեց,որ աղջիկը նրան խաբում է։
Ստյոպան չէր ցանկանում դաս անել դրա համար պախկվում էր։