ԱշուՆ է,տերևաթափ։Տերևները դանդաղ, խշշալով իջնում և թավալվում են գետնին։Աշունը եկել է ցույց տալու, որ արդեն ամառը վերջացել է։Ինչ գեղեցիկ է, ինչ հրաշք եղանակ է դրսում։Աշուն` ուզում եմ տեսնել քո տերևաթափը,ծառերիդ դատարկությունը,տերևներիդ խշշոցը։Սիրում եմ աշունը ,իր բոլոր գույներով,սիրում եմ, երբ անձրևը թակում է պատուհանները ,երբ գույնզգույն գորգ է գործում մայթերին։Աշնանը արևն էլ է միտեսակ խռովում ,սկսում է քիչ ջերմացնել ,սակայն չի դադարում մեր սիրելին լինելուց։Սիրում եմ աշնան բերքահավաքը ,երբ դաշտերը լցվում են մարդկանցով ,այս ու այն կողմ են վազվզում ,ձմեռվա պաշար հավաքում։