Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Եգիպտոս/պատմել/
1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps, Google Eart ծրագրերով ճամփորդել /
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն է ձևավորվել:
2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:
Մեմֆիս-Մենֆիսը Եգիպտոսի առաջին մայրաքաղաքն էր՝ կառուցված Նեղոսի ձախ ափին։ Մոտ մ.թ.ա. 3150 թվականին վաղ դինաստիական շրջանի առաջին փարավոններից մեկը Մեմֆիսը մայրաքաղաք հիմնելու միջոցով կարողանում էր հսկել դելտայի տարածաշրջանի բերրի տարածքները, գյուղատնտեսությանը: Այն եղել է Եգիպտոսի կրոնական, մշակութային և արհեստագործական կենտրոն։ Մեմֆիսում պահպանվել են Պտահ աստծո տաճարի մնացորդները, սֆինքս Ռամզես երկրորդի երկու կոթողը։ Այն իր դիրքի պատճառով գրավիչ էր բոլոր փարավոնների համար։ Մեմֆիսը ժամանակին հայտնի է եղել արձանների, տաճարներ և իր շուրջը փռված բուրգերի բազմությամբ։ Այժմ պահպանված բուրգերն ու սֆինքսը գտնվում են Գիզայի տարածքում։
Կահիրե-Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը:
3.Ովքեր էին փարավոնները:
Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,
- Գահ բարձրանալը,
- արշավանքները,
- հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
- մշակույթը
- ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին
Ռամզես Երկրորդ
Ռամզես II[1][2]– Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոն, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1279-1213 թթ․։ Հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն:Ռամզես II-ը գահ բարձրացավ, երբ մոտ քսան տարեկան էր:
Հաղթանակ նուբիացիների և լիբիացիների նկատմամբ
Փարավոնը անձամբ է մասնակցել Նուբիայի ապստամբությունը ճնշելու համար մղվող պայքարին։ Այս արշավանքի ընթացքում, ընդամենը մեկ, նոսր բնակեցված շրջանում 7000 մարդ է զոհվել։
Պայքար Շերդանի ծովահենների դեմ
Ավելի ուշ, կառավարման 2-րդ տարում, Ռամզես II-ը հաղթանակ է տանում Շերդանի ծովահենների նկատմամբ:
Պատերազմ Խեթերի դեմ. առաջին արշավը
Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյրութը:
Եգիպտոսը և Խեթական տերությունը Շուրջ երկու դար անհաշտ թշնամիներ էին:Ք. ա. 1274 թ. Ասորիքում նրանց միջև տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ, սակայնկողմերից ոչ մեկը չկարողացավ վճռական հաջողության: Ըստ պայմանագրի բոլոր վիճերի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով:Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նարան անմիջավես օգնել զորքով: Արքայի անունը Խաթթուսիլիս էր: «Եթե որևէ մեկը որպես թշնամի գա Խաթթի դեմ, և Խաթթուսիլիսը ՝ մեծ արքան Խաթթի արքան, գրի ինձ ՝«արի՝ ինձ մօտ օգնության ՝ նրա դեմ», ապա Ռազմեսը պիտի ուղարկի իր հետևակ զորքը և մարտակառքերը, և նրանք կհաղթեն այդ թշնամուն և վրեժ կլուծեն Խաթթի համար»:
Իմ կարծիքով Ռամզես 2-րդ փարավոնը շատ հզոր փարավոն է եղել, քանի որ կարողացել է իշխել մոտ 66 տարի: Նա շատ պատերազմներ է հաղթել, երկիրը մեծացրել է, շենացրել է: Ռամզես 2-րդ եղել է նաև խեացի առաջնորդ, քանի որ նա Եգիպտոսի դարավոր թշնամու՛ Խեթական պետոպթյան հետ կնքեց պայմանագիր և նրանք դարձան դաշնակիցներ: Ռամզես 2-րդ ին նաև համարում են Ռամզես շինարար: