Պատմվածքը և’ հուզիչ է, և’ դաստիարակչական: Գլխավոր հերոսի կերպարը շատ դրական է և տղամարդկային, որն ուներ կամքի ուժ և մինչև վերջ աշխատեց, որպեսզի հասնի իր նպատակին: Նա վաստակեց այդ գումարը, որովհետև պետք է գներ իր երազած հեծանիվը, որը արժեր 720 ռուբլի: Սակայն տղան այդ գումարով ո’չ հեծանիվ գնեց, ո’չ էլ իր համար գնեցին: Նա այդ գումարը տվեց քրոջը, որին շատ անհրաժեշտ էր:
Պատմվածքում հայրը մի փոքր դաժան է վերաբերվում տղայի հետ: Երբ նրանից հեծանիվ է խնդում, որ հայրը գնի նրան մերժում է: Ասելով, որ կաշխատես և ինքդ էլ քեզ համար կգնես: Ճիշտ է հայրը ուզում էր, որ իր տղան հասկանա, թե ինչպես են գումար վաստակում , ինչպիսի դժվարություներ պետք է հաղթահարել որպեսզի կարողանաս ապրել: Բայց ես այդքան էլ համաձայն չեմ տղայի հոր հետ, որովհետև փոքր տարիքում երեխան պետք է վայելի իր մանկությունը: Իսկ երբ մեծանա որպեսզի ըտանիք պահի պարտադիր պետք է աշխատանք գտնի:
Պատմվածքի վերջում հայրը հպարտանում էր տղայով, որ նա իսկական տղամարդ է մեծանում:
Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։
Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․
― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։
Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։