Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բառարան
կայլակի-կհոսի
թող ըլլա-թող լինի
ցորյանի-ցորենի
աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ
Առաջադրանքներ
1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
Ակոս, կոչնակ, գյուղակ, բերրիություն, ցող, օրհներգություն, գերանդի, ամբար, բերկրություն, հորդել։
Ակոս-, Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:
կոչնակ, -Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:
գյուղակ-Փոքրիկ գյուղ:
բերրիություն
ցող- Բարակ մանր անձրև:
օրհներգություն, — շարական
գերանդի- Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
բերկրություն-ուրախություն
ամբար-պահեստ
հորդել-քշել
2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Աչխարհի չորս կողմերում,թող միշտ հնչի օրհներգություն։Ու աշխարհը թող լցվի բերրիությանբ,խաղաղությամբ,առատությամբ։
3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Ուզում էր ունենալ խաղաղ ու արարող հայրենիք։
4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Կնտրեի բերկրությունը,որպեսզի մարդիկ միշտ ուրախ լինեն, ժպիտով,ու երբեք տխրելու առիթ չունենան։
6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։