Անսահման սիրում եմ խաղաղությունը։Ուզում եմ տեսնել ամեն ինչ խաղաղված`մարդկանց,աշխարհին,նույնիսկ երկնքին։Երբ լուսաբաց է լինում,կամ թեկուզ երեկո,նայում եմ երկնքին,և նույնիսկ սև մթության մեջ զգում եմ` երկինքը խաղա՞ղ է, թե անհանգիստ:Մարդկանց առումով հասկացել եմ ,որ նրանք խաղաղ չեն,ապրում են անհանգիստ,ապրում են չարացած,իրար հանդեպ ատելությամբ լցված։Ես նրանց ուղղակի մի խորհուրդ կտայի։
-Խաղաղվե՛ք մարդիկ կյանքը կարճ է շատ,սիրեք իրար, և վայելեք երկնքից տված խաղաղությունը։
Աշխարհ դու էլ խաղաղվիր,որ քո ներսում ապրող ամենքն ու ամեն ինչ լինեն խաղաղ,ու հատկապես մանուկները ապրեն խաղաղ երկնքի տակ,ունենան գունեղ,գեղեցիկ ու պայծառ ապագա։