Այս հեքիաթը ընկերության մասին է։Ընկերներից մեկը հարուստ էր ,մյուսը՝աղքատ։Երբ ամեն ինչ լավ էր ,հարուստ ընկերը միշտ նրանց հետ էր,հյուրասիրում էր նրանց ,ուրախ ժամանակ անցկացնում նրանց հետ։Աղքատ ընկերը ոչինչ չուներ հյուրասիրելու և զարմացնելու,բայց նվիրված ու հավատարիմ էր,միշտ պատրաստ էր ընկերների հետ զրուցելու և խորհուրդ տալու։Մի օր հեքիաթի հերոսը որոշեց ընկերի հավատարմությունը փորձել։Եվ ասաց,որ փորձանքի մեջ է ընկել։Հարուստ ընկերը օգնության չեկավ, վախեցավ,իսկ աղքատ ընկերը վերցրեց թուրը ,եկավ ընկերոջը պաշտպանելու՝չմտածելով սեփական կյանքի մասին։Վերջում պարզ դարձավ,որ կարևորը փողն ու հարստությունը չէ,այլ անկեղծ և նվիրված ընկերությունը։