Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը
Արտավազդ II
- կառավարման թվականները
Արտավազդ 2-ը կառավարել է Ք. ա. 55-34 թթ.
- արտաքին քաղաքականությունը
Կրասոսի արշավանքը՝
Ք. ա. 54 թ. Հռոմը Կրասոսի գլխավորությամ Արտավազդից պահանջեց օգբնական զորք Պարթևստանի դեմ պատերազմ սիսելու համար: Բայց Արտավազդը մերժեց նրա պահանջը:Ք. ա. 53 թ. Խառանի դաշտավայրում Հռոմը պարտության մատնվեց: Մինչ այդ Պարթևստանի Օրոդես 2-ը մեկնեց Հայաստան և Արտավազդի հետ կնքեցին բարեկամական դաշինք:
Հռոմեական նոր արշավանքները՝
Երբ Պարթևստանում գահը գրավեց Հրահատը Արտավազդ 2-ը իր հարաբերությունները պարթևստանի հետ խզեց: Ք. ա. 36 թ.Անտոնիոսը հռոմից արշավեց Պարթևստանը գրավելու համար, իսկ Հայաստանը օգնեց նրան, բայց Անտոնիոսը պարտության մատնվեց: Ք. ա. 34 թ. Անտոնիոսը անակնկալ ներխուժեց Հայաստան: Ատավազդը ձեռփկալվեց և տարվեց եգիպտոս, և այնտեղ կնոջ հետ մահապատժի ենթարկվեց, իսկ նրա որդիները ուղարկվեցին Հռոմ պատանդ:
Արտաշես II
- կառավարման թվականները
Ատաշես 2-ը կառավարել է Ք. ա. 30-20 թթ.:
- ներքին քաղաքականությունը
Արտաշես 2-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը:
- արտաքին քաղաքականությունը
Արտաշես թ-ը Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով պարթևստանից ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:
Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:
Գահին նստեց Տիգրան-3-ը Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը:Տիգրան 3-ի մահից հետ գահ բարձրացավ նրա որդի Տիգրան 4-ը: Հռոմեացիները չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ ուժ գահ բարձրացրեցին Արտավազդի ամենափոքր որդուն՝ Արտավազդ 3-ին, որը 29 տարի ապրել էր Հռոմում և դարձել էր շատ հռոմեասեր:Այդ պատճառով Հայերը չհաշտվեցին նրա հետ և կրկին գահ բարձրացրեցին Տիգրան 4-ին: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ պատերազմում զոհվեց Տիգրան 4-ը, և այդպես ավարտվեց Արտաշեսյանների Արքայատոհմը:
Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:
Հռոմեացիները անընդհատ միջամտում էին Հայոց ներքին գործերին: Օրինակ՝
- 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Արտաշես 2-ի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:
- Հռոմեացիները գահընկեց են անում Տիգրան 4-ին և թագավոր են հռչակում նրա հորեղբայր Արտավազդ 3-ին (Ք. ա. 5-2): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Հայաստանը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը: