Առաջադրանք 1
1.Ընտրել հունական աստվածներից մեկին , կարդալ իր մասին , ներկայացնել բլոգում/պատումի կամ տեսանյութի տեսքով:
Արամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» մակդիրներով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի», այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող։ Արամազդին նվիրված տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը։ Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի)։ Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը։
2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/, ներկայացնել «21-րդ դարի 7 հրաշալիքները»/
Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության հոյակապ համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։
Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

Աշխարհի յոթ հրաշալիքները (ձախից աջ, վերևից ներքև)՝ Քեոփսի բուրգ, Շամիրամի կախովի այգիներ, Արտեմիսի տաճար, Զևսի արձան, Հալիկառնասոսի դամբարան, Հռոդոսի կոթող և Ալեքսանդրիայի փարոս։է
21-րդ դարի 7 հրաշալիքները
2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։
3. Ըստ քեզ/, ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/:
1.Մեր կրթահամլիրի առաջին հրաշալիքը մեր ջերմ ու հոգատար ուսուչիցներն են :
2.Հաջորդ հրաշալիքը ինձ համար մեր տնօրենի հարգլից և սիրալիր վերաբերմունքն է:
3. Մեր կրթահամլիրում սովորող երեխաների միմյանց հանդեպ ընկերասիրությունը:
4.մՄեր կրթահամալիրի գեղեցիկ ագարակն է:
5. Մեր արտասահմանը։
6. Ջերմոց լաբարատորիան,որտեղ մենք հետքրքիր գործունեություն ենք անում:
7. Խաղողի և գինու դպրոսը