Posted in Պատմություն 7

Պատմություն

ՀԻՆ ՀՌՈՄ

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Հռոմի պատմությունը սկզբնավորվել ու ծավալվել է Իտալիայում՝ Ապենինյան թերակղզում։
Իտալիայի ափերը երեք կողմից ողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Ալպյան լեռները հյուսիսից բաժանում են երկիրը մնացած Եվրոպայից։ Իտալիայի մաս են կազմում նաև հարակից կղզիները, որոնցից ամենամեծը Սիցիլիան է։ Երկրում կան ջրառատ գետեր, արգավանդ դաշտեր, առատ բուսականություն։ Ընդերքը հարուստ է պղնձով, անագով, երկաթով, ոսկով ու արծաթով։

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք-պետությունը հիմնվել է Ք․ ա․ 753 թ․ Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա։ Համաձայն ավանդույթի՝ լատինական քաղաքներից մեկում արքայի դուստրը Մարս աստծուց ծնում է երկվորյակներ՝ Հռոմուլոսին և Ռեմոսին։ Արքայի եղբայրը՝ Ամուլիոսը հրամայում է ծնված երկվորյակներին գցել Տիբր գետը։ Սակայն նրանք չեն խորտակվում, այլ գետը նրանց տանում է ափ, որտեղ նորածիններին իր կաթով սնուցում է էգ գայլը, իսկ այնուհետև գտնում ու մեծացնում է Ֆաուստուլ անունով մի հովիվ իր կնոջ՝ Ակկա Լարենցիայի հետ։ Հետագայում եղբայրները վրեժ են լուծում Ամուլիոսից, իսկ այն տեղում, որտեղ փրկվել էին որոշում են հիմնադրել քաղաք։ Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև վեճ է առաջանում, և Հռոմուլոսը սպանում է Ռեմոսին՝ տալով նոր քաղաքին իր անունը և դառնալով նրա միակ տիրակալը։

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:
Մինչև Հռոմի 6-րդ թագավորի Սերվիոս Տուլիոսի (մ.թ.ա. 578–534 թթ.) բարեփոխումը Հռոմի նոր քաղաքացիերը՝ պլեբեյները կազմում է չկազմակերպված, քաղաքականապես ՛՛մեռած՛՛ զանգված, այն դեպքում, երբ պատրիկները միայնակ իրենց ձեռքն էին պահում պետության կառավարման լծակները։ Սակայն պլեբեյները թվաքանակով գերազանցում էին Հռոմի հին քաղաքացինեին՝ պատրիկներին և ընդհանուր առամբ չէին զիջու նրանց իրենց կրթությամբ։ Նրանց բոլոր քաղաքական իրավունքներից հեռու թողնելը կարող էր ապագայում անվտանգ չլինել պետության ապագայի համար։ Բացի այդ՝ պլեբեյների բաշխումը կազմակերպության մեջ անհրաժեշտ էր նաև վարչական տեսակետից. առանց դրա հնարավոր չէր համալրել զորքը և հավաքել հարկերը։ Հին և նոր քաղաքացիների իրավունքները հավասարեցնելու, ինչպես նաև ընդհանրապես իրավունքներ չունեցող նորաբնակներին իրավունքներ շնորհելու համար հարկավոր էր բնակչության բոլոր այդ դասերին միավորել մեկ քաղաքացիական հասարակության մեջ և դրանով իսկ նաև ավելի լավ կազմակերպում տալ զորքին։ Ահա սա էր պատճառը, որ թագավոր Սերվիոս Տուլիոսը, ինչպես ավանդույթն է հաղորդում՝ Հռոմի ամբողջ ժողովրդին բաշխեց խմբերի մեջ ո՛չ թե կրոնական կամ տոհմային կապերով, այլ՝ ըստ բնակության վայրի և ունեցվածքի չափերի։ Այդ թագավորը Հռոմեական թագավորությունը բաժանեց օկրուգների՝ տրիբաների։

Ռազմական բարեփոխման արդյունքում փոխվեց հռոմեական բանակի կազմակերպման սկզբունքը։ Կազմակերպումը. գույքային ցենզ և տարիքային բաժանում (տարիքով ավագները գտնվում էին ռեզերվում և կայազորներում, առանձնացնում էին այսպես կոչված «յունիորներին» (18-46 տարեկաններին) և «սենիորներին» (46 տարեկանից ավագներին)), ընդհանուր զինապարտություն քաղաքացիների համար, բարձրագույն հրամանատարությունը՝ երկու ռազմական տրիբուն։ 

Կարծում եմ, որ Սերվիոս Տուլիոսը մարդկանց խմբերի բաժանելով էր կատարում իր բարենորոգումները։

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին

ա.պատմել նոր բացահայտումների մասին

Ըստ լեգենդի կային յոթ թագավորներ։ Յուրաքանչյուրն իշխում էին շատ երկար ժամանակ։ Վերջին լեգենդար երեք թագավորները եղել են էտրուսնկներ։

բ.ամենահետաքրքիր հատվածը
Չգիտեի և զարմացա երբ իմացա, որ լատինական այբուբենը էտրուսկյան գյուտ է։

գ. նոր բառերի բացահայտում

Реконструкция древнего города Рим/դիտել/

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, էջ 105-109, համացանց

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր

Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:
Պատրիկ նշանակում է—հայր ունեցող՝ ազնվածին։ Պատրիկները Հռոմի լիիրավ քաղաքացիներն էին։ Նրանք իրավահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ։
Ժամանակի ընթացքում այլ վայրերից Հռոմում վերաբնակվել էին բազմաթիվ մարդիկ։ Վերաբնակվածները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ։ Այլ խոսքով՝ նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին։ Պատրիկները նրանց բոլորին արհամարանքով անվանում էին պլեբեյներ՝ եկվորներ։

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Հռոմ քաղաքի համայնքը կազմում էին Հռոմի բնիկները, որոնք կոչվում էին օատրիկներ: Պատեր բառից, որը նշանակում էր հայ և ուներ մեծ իրավունք ընտանիքի անդամների վրա: Առանձին ընտանիքներ ունեին փոքրիկ այգիներ Պատրիկական միքանի ընտանիքներ կազմում էին տոհմ: 10 տոհմը կուրյա տրիբուս ընդամենը կար 3տրիբուս: Պատրիկական տոհմի ավագները կազմում էին սենատ, որը 300 հոգուց էր կազմված:


Հռոմի այն բնակիչները, որոնք չէին մտնում տոհմային համակայնքի մեջ կոչվում էին պլեյբեր: Նրանք հռոմի կողմից նվաճված ցեղերի մարդիք էին պլեյբեերները ազատ էին համարում բաց քաղաքական իրավունքներ չուն էին, նրանք չէին մասնակցում ժողովրդական ժողովին: Բանակում չէին ծառայում պատիկների կրոնական ծեսերին չէին կարող մասնակցել: Նրանք չէին կարող ամուսնանալ պատրիկների հետ: Երբ ծանր դրությունյան մեջ էին չկավոր պլեյբերները նրանք տառապում էին հոգ չունենալուց և պառտքերից: Ովքեր պառտքը չէին տալիս 60օր պահում էին շղթայակապ, եթե ելի չէր կարղանում պառտքը տալ վաճառում էին օտար երկիր ստրկության:

Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:

Հանրապետությունը լատիներեն ռեսպուբլիկա-հանրային գոր բառից է պետական կառավարման ձև որի դեպքում պետական իշխանության բարձրագույն մարմինները կազմում էին սահմանադրության և օրենքներով որոշված ժամկետով ու կարգով ընտված ներկայացուցիչներից: Այսպիսի ձևով կառավարվող երկիրը կոչվում է հանրապետություն:

Աղբյուրները’ Համաշխարհային պատմություն, էջ 110-114, համացանց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s