Մարտի 7-ից 11
Սովորել՝
Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։ Դասարանական աշխատանք։ Պատասխանել հարցերին
1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25սմ է
2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը։
Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով։
Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը։
Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ։
Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:
Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:
Տնային առաջադրանք :
- Ինչն է վնասում մարդու աչքի տեսողությունը:
- Ճառագայթը
- Ինչի պատճառով են զարգանում աչքի արատները:
- Ինչպես է մարդու աչքի մեջ առաջանում պատկեր:
- ա)Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ չառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա գտնվող կետում: բ)Կարճատես աչքում զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջևում: , գ)Իսկ հեռատես աչքում ՝ ցանցաթաղանթի հետևում: Ըստ նկարի ՝ պարզաբանեք այս միտքը և փորձեք մեկնաբանել կարճատեսության և հեռատեսության շտկման եղանակները:
