Մարտի 25-ից 29
Սովորել՝
Ձայնի աղբյուրներ.ձայնի տարածումն ու անդրադարձումը:
Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին
- Ի՞նչպես է առաջանում ձայնը:Նկարագրե’ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
Ձայնը առաջանում է տաբեր մարմինների տատանումների պատճառով, օրինակ՝ երբ որ զանգը շարժենք, դրա միջի լեզվակի կխփվի զանգի պատերին և կառաջանա ձայն:
- Լուսնի վրա անհնար է լսել որևէ ձայն:Ի՞նչն է այդ բացարձակ անդորրի պատճառը:
Ձայնի հաղորդիչները համարվում են օդը, ջուրը, փայտը և այլ բաներ որոնք կան միայն Երկիր մոլորակի վրա, և քանի որ լուսնի վրա չկա ոչ ջուր, ոչ օդ, այսինքն ձայնի գլխավոր հաղորդիչ, այդ պատճառով մենք այնտեղ չենք կարող լսել որևէ ձայն:
- Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:
Հողը ձայնի շատ հաղորդիչ է, և այդ պատճառով որսորդները իրենց ականջը դնում են հողին, որպեսզի լսեն կենդանիների ձայները, կամ շաժերը:
Տնային առաջադրանք
1.Ի՞նչ է կոչվում ինֆրաձայն:
Ինձրաձայն կոչվում է այն ձայնը, որի հաճախականությունը չի հասնում մինչև 17 հերցի:
2.Ո՞ր ձայն ենք անվանում ուլտրաձայն:
Այն ձայնը, որի հաճախականությունը գերազանցում է 20.000 հերցը:
3.Ի՞նչպես է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին:
Տատանվող մարմնի և ականջի միջև կա ինչ, որ միջավայր, օինակ՝ օդ: Տատանման ժամանակ տեղի է ունենում ձայնային ալիք, և հենց որ այդ ալիքը հասնում է մեր ականջին, մենք լսում ենք ձայն:
4.Մատը թեթևակի հպեք ձեր կոկորդին և խոսեք : Նկարագրեք,թե ինչ եք զգում այդ պահին:
Երբ որ ես իմ մատը հպում եմ իմ կոկորդին, ես իմ ձայնը լսում եմ մի քիչ հաստ և կոպիտ: Կարծում եմ դրա պատճառը այն է, որ ես սխմել եմ այն աղբյուրը, որտեղից գալիս է իմ ձայնը՝ կոկորդը:
5 Թռիչքի ժամանակ ագռավը մեկ վայրկյանում թևերը թափահարում է 3-4 անգամ, ճնճղուկը՝ մինչև 13 անգամ , իշխանամեղուն ՝ 110 անգամ ,իսկ մոծակը՝ 500-1000 անգամ: Այդ թռչուններից և միջատներից որո՞նք են առաջացնում մարդոսւ համար լսելի ձայն, և որո՞նք՝ ինֆրաձայն:
Քանի, որ մոծակը իր թևերը թափահարում է բոլորից արագ, հետևաբար թափահարում է նաև բոլորից հաճախ, դա էլ նշանակում է նրա թևերի շարժման ձայնը ավելի բարձր է մյուսներից, դա լսելի ձայն: Ագռավինը ինֆրաձայն է, ճնճղուկինը՝ ինձրաձայն է, իշամեղուինը՝ լսելի ձայն է:
