Պատմություն

Հանրապետական կարգի ճգնաժամը

Առաջադրանք 1

Նկարագրել Ք. ա. II-I դարերի ճգնաժամը:

Արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած: Չափավոր էր նաև ավագանու կենցաղը: Սակայն պատերազմները, նոր երկրների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների և ռազմավարիներ հոսքը փոխեցին երկրի հասարակական պատկերը:Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը: Լեգիոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում: Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին:Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից: Ի հաշիվ քայքայված գյուղացիների՝ ստեղծեցին խոշոր կալվածքներ, որտեղ աշխատում էին բացառապես ստրուկներ: Ազատ աշխատանքը դուրս մղվեց:Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող Աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը: Առաջնությունն անցավ ավագանուն և Ծերակույտին: Աճեց առանձին գործիչների ձգտումը`   պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին:Ընկել էր նաև բանակի մարտունակությունը: Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր: Ք.ա. II դարի վերջերից բանակն սկսեց պարտություններ կրել: Անհրաժեշտ էր ստեղծել արհեստավարժ բանակ:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ընտրվելով ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:
Վերջիններս ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ: Նրանց ղեկավարը Սպարտակն էր:

Պատմիր Սպարտակի ապստամբության մասին.
Համաշխարհային տերության ձևավորման ընթացքում ստրուկների թիվը Հռոմում շեշտակի աճել էր: Նրանք կատարում էին ամենածանր աշխատանքները և ապրում ամենասուղ պայմաններում: Դա տեղիք էր տալիս ապստամբությունների: Հռոմեական ստրուկների ամենահզոր ապստամբությունը տեղի է ունեցել Ք.ա. 73–71 թ.: Այն սկսել են մի խումբ գլադիատորներ: Շուտով նրանց միացան հազարավոր այլ ստրուկներ: Շուրջ երեք տարի նրանք ավերում էին հռոմեական գյուղերն ու քաղաքները` պարտության մատնելով կառավարության զորքերին:

Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմությունհամացանց

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:


Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը միապետություն էր՝ հանրապետության քողի տակ: Այն անվանում են նաև պրինցիպատ, այսինքն`   առաջին քաղաքացու կառավարում:Այս դեպքերով սկսվում է Հռոմի պատմության կայսերական դարաշրջանը:

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պամպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։ Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին՝ Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:


Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը (կոչվում է նրա անունով), որը 1582 թ-ին փոխարինվել է Գրիգորյան տոմարով: Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան: Սակայն Կեսարի միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետական սենատորները (ավելի քան 80 հոգի) կազմակերպել են դավադրություն՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ, որին Կեսարը համարում էր իր բարեկամը: 

Կեսարը քաղաքական այլ հայցքներ ունեցող անձանց իրեեն թշնամի չի դարձրել՝ այլ փորձել է իր կողմը գրավել նրանց և ամրապնդել իր ուժերը։

Տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական այս մի շարք քաղաքական կառավարման բարեփոխումները նա արել է նպատակ ունենալով հզորացնելու երկրի ներքին կառուցվածքը։

Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:

«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:

 Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Բացատրել «Անցնել

«Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը։
Անցնել Ռուբիկոնը—արտահայտությունը նշանակում է վճռորոշ, անդարձ քայլ կատարել։
Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜—այս արտահայտությունը օգտագործվում է արագ, վերջնական հաղթանակը նշելու իմաստով։
Եվ դո՞ւ, Բրուտոս—համաձայն լեգենդի, Հուլիոս Կեսարի վերջին խոսքն ուղղված իրեն սպանող Մարկոս Բրուտոսին։

Աղբյուրները ՝Համաշխարհային պատմություն , համացանց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s