Ապրիլ 11֊15
Սովորել՝ Ձայնի ընկալումը։Լսողության հիգենիա։
Դասարանական աշխատանք։
- Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը։
Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները հաղորդվում են միջինականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին։
- Ի՞նչ նպատակով են շենքերում օգտագործում ուղեգորգերը։
Այն համարում են ձայնամեկուսիչ։
- Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա։
Աղմուկը վտանգավոր է ոչ միայն մարդու առողջության, ալև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է մարդու թմբկաթաղանթը պայթել, երբ այն գերազանցի 140 դեցիբելը (դբ): Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։
Տնային առաջադրանք
- Թվարկե՛ք մի քանի կենդանիներ ,որոնք լսում են ՝
ա)ինֆրաձայները, բ) ուլտրաձայները
Փղերը իրար հետ հաղորդակցվում են ինֆրաձայների միջոցով: Դելֆինները, չղջիկները և շատ կրծողներ արձակում և լսում են ուլտրաձայները
2.Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով։
Մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով շենքերի պատերը և միջնորմերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաներ և սենյակի հատակը ծածկում են գորգերով։
3.Ո՞րքան պետք է լինի հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնությունը։
Հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը։
4.Ո՞ր ձայներն ունեն հանգստացնող ազդոեցություն։
Մեղմ երաժշտական ձայները, ծովի խշշոցը, անտառում տերևների սվսվոցը մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեցություն։