Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մայիսի 10-13

Սովորել՝ Հյուսվածքներ թեման

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է հյուսվածքը:

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքներով իրար նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

Բարձրակարգ բույսերում կա 6 տեսակի հյուսվածքներ, դրանք են գոյացնող, հիմնական ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները:

  • Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:

Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացող հյուսվածքները ապահովում են բույսի աճն ըստ երկարության, իսկ արմատներում ու ցողուններում գտնվող հյուսվածքն ապահավում է բույսի աճն ըստ հաստության:

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:

Բույսի և նրա օրգանների հենարանի դերն է կատարում մեխանիկական հյուսվածքը:

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք:

Կենդանական հյուսվածքները չորսն են, դրանք են էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային հյուսվածքները:

  • Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:

Շարակցական հյուսվածքը կենդանի օրգանիզմում կատարում է հենարանային և պաշտպանողական դեր: Այն կարող է լինել հեղուկ, փուխր կամ պինդ: Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s