Առաջադրանքներ
1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։
Հեքիաթը՝ բնության երևույթների մասին է՝ Աստղերի և լուսնի։Որ լուսինը ղեկավարում է աստղերին և հրամայում,որ երկիր իջնելուց շուտ վերադառնան,որպեսզի չայրվեն արևի ճառագայթներից,սակայն մի օր մի աստղ իջնում է հնդիկների ճամբար,և մչնչ օրևս փայլում է լճում որպես ջրաշուշան
3․ Ո՞րն է հեքիաթի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։
• Սյուժեն հետաքրքիր է։
• Պատկերավորման միջոցները շատ են։
• Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
• Պատմելու ոճը հետաքրքիր է։
• Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
• Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
• Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը
4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։
Հեռավոր մի գյուղում, ապրում էր մի ծերունի, որը երբեք չէր տեսել ձյուն, ու չէր հավատում, որ այն գոյություն ունի։ Ծերունին ուսուցիչ էր գյուղի դպրոցում։ Ու մի անգամ, երբ տրվել էր առաջադրանք ձմռան մասին, ուսուցիչը բարձրաձայնում է, որ նա երբեք չի տեսել ձյուն ու չի հավատում։ Աշակերտները զարմանում են, ու ինչ որ չափով էլ զվարճանում, թե ոնց կարելի է այսքան ժամանակ տեսնել ու չհավատալ դրան։ և ձմռան մի առավոտ, երբ աշակերտները շտապում են դպրոց, ականատես են լինում մի զվարճալի տեսարանի։ Բացելով դասարանի դուռը՝ տեսնում են, որ իրենց ուսուցիչը սառցահարվել է։ և այդ օրվանից նրան անվանում են սառցե ուսուցիչ։