Posted in Նախագծեր

Հայոց լեզու Կոմիտաս

Սեպտեմբերի 26-ին հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ Կոմիտասի (Սողոմոն Սոոմոնյան) ծննդյան օրն է։

1․ Նայի՛ր տեսանյութը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանով բացատրի՛ր։

Անծանոթ բառեր չկան։

2․ Ըստ տեսանյութի, որքան հնարավոր է ընդարձակ, գրավո՛ր ներկայացրու Կոմիտասի կյանքն ու գործունեությունը։

Կոմիտասը՝ իսկական անունը Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26-ին, 1869 թվականին, Քյոթահիա քաաքում։ Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր էր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Որպես երգահան,երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ[6]։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում[7], որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[8]։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին[7]։

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին[7]։

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել։ Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին։ 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի։ Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»

Հայոց ցեղասպանությության ժամանակ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։ Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։ Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը[10]։

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը[11]։ Հայտնի է որպես երաժշտական ազգագրության ռահվիրաներից մեկը

3․ Ի՞նչ գիտես Կոմիտասի մասին։ Համացանցում հետաքրքիր նյութեր գտի՛ր Կոմիտասի մասին, կարդա՛, համառոտագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ, պատմե՛լ սովորիր։

1.Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր։ 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը

Posted in Նախագծեր

Պատմություն

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջին դարեր, Ժողովուրդների Մեծ գաղթը/ էջ 5-9, պատմել/

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ

Համաշխարհային պատմության մեջ IV–VII դարերն անվանում են Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջան: Մինչև մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ պետություն՝ Հռոմեա կան կայսրությունը: Մեծ գաղթի հետևանքով առաջացան նոր պետություններ: Հռոմեական կայսրության սահմանամերձ շրջաններում բնակվող ցեղերը վարում էին պարզունակ տնտեսություն: Աճող բնակչու թյան պահանջները բավարարելու համար նրանք անընդհատ տեղաշարժվում էին և նոր տարածքներ յուրացնում:

3.Գաղթի սկիզբը

Գաղթի սկիզբը սկսվել է IV-VII դարերում։

4.Գերմանների տեղաշարժը

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:

Հռոմեական կայսրությունը, ինչպես գի տեք, 395 թ. բաժանվել էր երկու մասի: Ստեղծվել էր երկու պետություն` Արև մտյան և Արևելյան հռոմեական կայսրու թյուններ: V դարում բարբարոսական ցեղերի տե ղաշարժերը սպառնալիք դարձան Արև — մտյան հռոմեական կայսրության գոյության համար:

451 թ. հռոմեական բանակը գերմանական ցեղերի հետ միասին Կատալաունյան դաշտում (Գալլիայում) պարտության մատ նեց հոներին: Այս ճակատամարտը, որ հայտնի է «Ժողովուրդների ճակատամարտ» անվամբ, համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններից է: Դրա շնորհիվ Արևմուտքն ազատվեց քոչվոր հոների սպառնալիքից: Սա կայսրության վերջին ռազմական հաջողությունն էր: Պե տության գործերն արդեն տնօրինում էին ոչ թե կայսրերը, այլ կայսերական բանակի բարբարոս հրամանատարները: Այսպիսով` բարբարոսները գրավեցին Արևմտահռոմեական կայսրության գրեթե բոլոր տարածքները` բացի Իտալիայից ու Հյուսիսային Գալլիայից:

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Արևմտագոթական Թագավորություն,Վանդալական թագավորություն,Ֆրանկական թագավորություն։

Posted in Նախագծեր

Հայոց Լեզու

Ածական անուն. ածականի տեսակները

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: 

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված
կոթող կա:

Հրաշալի, անձեռակերտ

Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող
զույգ գագաթներով:

երկնասլաց, կոնանման

Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են:

Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով:

Ժայռապատ

Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է:

Գագաթնամասը

Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով:

Ճառագայթաձև

Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ:

Խոտառատ

Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից:

Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ,
սուր:
Թմբկահար ձկան արձակած Սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին:
անհրապույր Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի:

Իհարկե, կան փոքրիկ ձկներ էլ, որոնք իսկապես համր են:


Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս,
գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար:

Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է
պոչի վրա:

Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական
սննդով:

Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու
կողմերում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի ուժասպառ մնացորդները երկար ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ մեծ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու:

Բանն այն է, որ հետաքրքրասեր ճամփորդների թանգ օրացույցում մեկ օր պակասում էր:

Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական գեղեցիկ տոները ժամանակին չէին նշվել:

Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էին:

Բայց խելացի գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը:

Ճանապարհորդելով մեծ երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ վառող Արևի շարժման ուղղությամբ, տարքով մեծ ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել:

Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ երկար օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝
բևեռից բևեռ, մի կարճ գիծ են անցկացրել, որն անցնելիս փոքր նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:

5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Posted in Նախագծեր

М․ Горький ,,Легенда о Данко ,,

Жило в старину племя весёлых, сильных и смелых людей. С трёх сторон их стойбище окружали непроходимые леса, а с четвёртой простиралась степь. Однажды из степи явились более сильные племена и прогнали этих людей в глубь леса, где ветви вековых деревьев не пропускали солнечного света, а из болот поднимались ядовитые испарения.

Люди стали болеть и умирать. Из леса надо было уходить, но позади были сильные враги, а впереди дорогу преграждали болота и каменные деревья-великаны, создававшие вокруг людей «кольцо крепкой тьмы». Когда налетал ветер, «весь лес глухо гудел, точно грозил и пел похоронную песню тем людям».

Люди могли бы вернуться в степь и биться насмерть, но они не могли погибнуть, потому что у них были заветы, которые не должны были исчезнуть. Долгие ночи люди сидели «в ядовитом смраде болота» и думали.

Ничто — ни работа, ни женщины не изнуряют тела и души людей так, как изнуряют тоскливые думы.

Плачь женщин над умершими и над судьбой живых породил страх в сердцах людей. Всё громче звучали трусливые слова о том, что надо вернуться в степь и стать рабами сильнейших.

И тут встал молодой красавец Данко и сказал, что надо пройти этот лес насквозь, ведь «всё на свете имеет конец». В его глазах светилось так много «силы и живого огня», что люди поверили и пошли за ним.

Труден был их путь, люди гибли в жадных пастях болот, а лес переплетал свои ветви так плотно, что каждый шаг давался с трудом. Вскоре измученные люди начали роптать на Данко, но тот шёл впереди «и был бодр и ясен».

Однажды началась гроза, и на лес опустился непроглядный мрак. Людям казалось, что из тьмы ветвей на них смотрит «что-то страшное, тёмное и холодное». Племя пало духом, но сознаваться в собственном бессилии людям было стыдно, и они выместили зло на Данко — «стали упрекать его в неумении управлять ими».

Под торжествующий шум леса усталые и злые люди стали судить Данко, называя его ничтожным и вредным. Данко же отвечал, что повёл их, потому что чувствовал в себе мужество вести. Это люди не сумели сохранить силы на долгий путь и просто шли как стадо овец.

Тогда люди захотели убить Данко, и лица их стали похожи на морды животных, не было в них ни доброты, ни благородства. От жалости к соплеменникам сердце Данко вспыхнуло огнём желания помочь им, и лучи этого могучего огня засверкали в его глазах.

Увидев, как горят глаза у Данко, люди решили, что он рассвирепел, насторожились и стали окружать его, чтобы схватить и убить. Данко понял их намерение и стало ему горько, а сердце разгорелось ещё ярче.

Желая сделать что-то для людей, Данко «разорвал руками себе грудь», вырвал своё пылающее сердце и высоко поднял его над головой.

И весь лес замолчал, освещенный этим факелом великой любви к людям, а тьма разлетелась от света его и там, глубоко в лесу, дрожащая, пала в гнилой зев болота.

Данко повёл очарованных людей вперёд, освещая путь пылающим сердцем. И сейчас люди гибли, «но гибли без жалоб и слёз». Вдруг лес расступился, и племя увидело широкую степь, полную солнца, простора и чистого воздуха.

А Данко посмотрел на степь, радостно рассмеялся и умер. Его сердце ещё пылало рядом с телом. Какой-то осторожный человек увидел это и, чего-то испугавшись, «наступил на гордое сердце ногой». Оно рассыпалось в искры и угасло.

Иногда в степи перед грозой появляются голубые искры. Это остатки горящего сердца Данко.