Երբ ես հինգ տարեկան էի ու պետք է արդեն պատրաստվեի դպրոց գնալուն։Մայրս լսելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին,որոշեց որ ես պետք է սովորեմ հենց այդ դպրոցում։Հիշում եմ երբ առաջին անգամ մտա դպրոց,ես չգիտեի,թե ուր եմ եկել,ինչ պիտի անեմ,ինձ համար մի ուրիշ աշխարհ էր։Սակայն հետո հասկացա, որ մենք շատ ճիշտ ընտրություն ենք կատարել,որ ես սովորում եմ ապահով ու օրինակելի դպրոցում։Ես հպարտ եմ, որ սեբաստացի եմ,որովհետև ոչ միայն սովորում եմ,այլև ապրում եմ իմ ընտանիքում։Այստեղ ապրում ենք մեկս մյուսով, կիսում մեր ուրախությունն ու տխրությունը միասին։