Լրացուցիչ աշխատանք
Աշնան մեղեդի
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…
Առաջադրանքներ
Շատ վարժ կարդալ սովորիր բանաստեղծությունը։
1․ Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ․
ա․ բնության նկարագրությունները
Աշուն է, անձրև,
Անձրև՜ ու անձրև …
Անձրև է, աշուն…
Ես ցուրտ մշուշում.
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
բ․ հերոսի տրամադրությունը, զգացողությունը
2․ Գտի՛ր այն պատկերը, որի մեջ, քո կարծիքով, խտացված է հերոսի հոգեվիճակը։
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
3 Բնութագրի՛ր քնարական հերոսին (ստեղծագործության հերոսին)։
անուրախ անհանգստացած
4․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։