Posted in Նախագծեր

Հայոց լեզու

  • Կարդա’լ բանաստեղծությունները, ընտրել մեկը
  • Ընտրած բանաստեղծությունից դո’ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրել
  • Գրավոր վերլուծե’լ բանաստեղծությունը
  • Մշուշոտ ձոր մասուր է թափվում: Այնքան շատ մասուր է թափվել, որ առուն դարձել է կարմիր գույնի և մասուրները աշխույժ շարժվում են բարի ու անուշ առվի մեջ: Նա մեծ ուժով կպնում է քարին և մեծ ուժով ցատկում դեն: Սիրելի կինը կուժը ձեռքին եկել է ջրի և առուն չի կարողանում լռել հմայնքից և շարունակում է մասուրները տանել առաջ:
  • Համո Սահյանը շատ է սիրում նկարագրել բնություն և այս բանաստեղծության մեջ նա ևս նկարագրում է բնությունը (Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում,
  • Ի~նչ էլ աշխույժ է): Բանաստեղծությամ մեջ Համո Սահյանը մարդը ներկայացվացնում է որպես առու և ասում է, թե որքան բարի և հասկանալի է: 

Համո Սահյան

* * *

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s