Posted in Նախագծեր

Պատմություն

Առաջադրանք 1.

Դասարանական 1. Հին Ռուսիան,/ Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 37-41/

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:
    Աևելյան Սլավոնները 9րդ դարի ընթացքում ստեղծեցին երկու պետություն, մեկը հյուսիսում Նովգորոդ կենտրոնով, մյուսը հարավում Կիև կենտրոնով: Նովգորոդի իշխան Օլեգը 882թ. գրավեց Կիևը և դարձրեց մեկ պետություն և առաջացավ Հին Ռուսիան, որի մայրաքաղաքը դարձավ Կիևը: 
  • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունըԿիևյան Ռուսիայի համար:

    Ռուսիայի մկրտությունը, Հին Ռուսիայում քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն, իրականացված X դարի վերջին իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից։ Աղբյուրները տալիս են հակասական տեղեկություններ քրիստոնեության ընդունման ճիշտ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ավանդաբար հետևելով մատենագրության ժամանակագրությանը այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թ., որը և համարվում է Ռուս Եկեղեցու պաշտոնական պատմության սկիզբը (որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը (մկրտությունը) տեղի է ունեցել ավելի ուշ՝ 990 թ. կամ 991 թ.)։ Մի շարք հեղինակների կողմից տերմինը ընդունվում է որպես քրիստոնեության տարածման գործընթաց Ռուսաստանում XI-XII դարերում։
  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ:
    Հին Ռուսական պետությունը կազմավորվել է IX դարում։ 862 թվականին Նովգորոդում գահ է բարձրանում Ռյուրիկ իշխանը (862–882), ով հիմնում է Ռյուրիկովիչների դինաստիան։ Որոշ աղբյուրների համաձայն՝ այս արքայատոհմն ուներ շվեդական ծագում։ Ռյուրիկովիչները Ռուսաստանը կառավարում են շուրջ 700 տարի։ Ռյուրիկ իշխանի որդին՝ իշխան Օլեգ I Ռյուրիկովիչը (882–912), 882 թվականին գահ է բարձրանում Կիևում և իրեն հռչակելում անկախ իշխան։ Կիևը դառնում է իր տերության մայրաքաղաքը։ Օլեգը իր իշխանությունն է հաստատում Նովգորոդից մինչև Դնեպր գետ ընկած հսկայածավալ տարածքում։ Նրան հաջորդում են իր որդին՝ Մեծ իշխան Իգորը (913–945), ապա վերջինիս որդի Սվյատոսլավ Քաջը (945–972)։ Նրանց օրոք Կիևյան Ռուսիան ընդարձակում է իր սահմանները, դիվանագիտական ու առևտրական կապեր հաստատում հարևան, ինչպես նաև՝ հեռավոր երկրների հետ։ Բարձրանում է պետոության ազդեցությունը միջազգային ասպարեզում։ 9-րդ դարում այժմյան Ուկրաինայից և Բելառուսից Ռուսաստան են գաղթում սլավոններ, հիմնում են Մեծ Նովգորոդը, ընդունում քրիստոնեություն և օգտագործում կյուրեղյան այբուբենը։ 988 թվականին Կիևի 5-րդ իշխան Վլադիմիր Մեծի (980 – 1015) կամ Վլադիմիր Կարմիր Արեգակի օրոք Ռուսաստանում քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական պաշտոնական կրոն։ Ռուսական եկեղեցին ընդունում է Բյուզանդական պատրիարքի գերիշխանությունը։ Այդպիսով՝ ուղղափառ եկեղեցիների շարքում ավելանում է ևս մեկը։ Կիևյան Ռուսիան հզորության գագաթնակետին է հասնում իշխան Յարոսլավ Իմաստունի (1019–1054) օրոք։ Վերջինս միավորել է հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, ջախջախել լիտվական ցեղերին (1030–1040) ու պեչենեգներին(1036)։ Յարոսլավ իշխանի ղեկավարությամբ կազմվել է «Ռուսկայա պրավդա» օրենսգիրքը։ Զարգանում են մշակույթը և արվեստը, բարգավաճում առևտուրը և արհեստները։ Կիևում զարդարվում է բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով, սկսվում է Սուրբ Սոֆիայի շինարարությունը։ Առաջընդաց է ապրում թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունը ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատկառավարողների հետ։10-րդ դարում սկսված Կիևյան Ռուսիայի Ոսկե դարը շարունակվում է մինչև Չինգիզ խանի հորդաների ներխուժումը։
  • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/Աննա  (963 – 1011 – 12թթ մարտի 13)`  եղել է Մեծ Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը, Ռուսաստանի «կնքամայրը», ռուս առաջին կայսրուհին:Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց  ռուս իշխան Վլադիմիրին: Աննան Բարսեղ Երկրորդի (976-1025թթ.) եւ  Կոնստանտին Ութերորդի (976-1028 թթ.) միակ հարազատ քույրն էր: Նա ծնվել է իր հոր` Ռոմանոս Երկրորդ կայսեր մահից ընդամենը երկու օր առաջ 963թվին: Այս ամենի մասին վկայում է բյուզանդացի պատմիչ Հովհաննես Սկիլացին:Բարսեղ Առաջինը` հայկական այդ դինաստիայի առաջին կայսրը, սերում էր Մակեդոնիայում հաստատված հայերից. այդ իսկ պատճառով բյուզանդական տարեգրության մեջ այդ արքայական դինաստիան հիշատակվում է որպես «Մակեդոնական», նրան` որպես Բարսեղ 1-ին Մակեդոնյան:Լինելով վերոնշյալ արքայական տոհմի շառավիղը` Աննան հասունանում էր` ուսումնասիրելով իր ապուպապի` Բարսեղ Առաջինի, Կոնստանտին Յոթերորդի եւ այլ իմաստասերերի ու աստվածաբանների աշխատությունները։ Նա դաստիարակվում էր այդ ժամանակների համար ամենաբարձր չափանիշներով` պատրաստվելով ամուսնության, այդ թվում նաեւ միջպետական: Այդ ամուսնություններին էր անդրադարձել նաեւ Աննայի պապը` Կոնստանտին Յոթերորդը  949թ.  «Կայսրության կառավարման մասին» ակնարկ գրելիս, որտեղ նա իր բազմաթիվ դիտողություններից ու դատողություններից բացի  նշում էր նաեւ բյուզանդական  տիրակալների` հյուսիսային բարբարոս ցեղերի, այդ թվում նաեւ  ռուսների հետ ամուսնական հարաբերություններ հաստատելու աննպատակահարմարության մասին ու հանգում էր եզրահանգման. «Քանի որ ամեն ժողովուրդ ունի իր վարքն ու բարքը, օրենքներն եւ կարգերը, ապա այդ ամենը պետք է պահպանվի նաեւ ամուսնության միջոցով, քանզի ամուսնությամբ է երկիր կառուցվում»: Աննային  սպասվում էր եվրոպական երկրներից մեկում կրել թագուհու թագ: Սակայն Աստծո կամքը նրա համար այլ ճանապարհ էր պատրաստել…Իշխան Վլադիմիրը, ով Ռուսաստանի միանձնյա  կառավարիչը դարձավ  980 թվից, Բարսեղ Երկրորդ կայսեր ներպետական ապստամբությունը ճնշելու օգնության կանչին ի պատասխան պահանջեց Աննայի ձեռքը: Չնայած Վլադիմիրի ցանկության անընդունելիությանը, որին նպաստում էր նաեւ նրա հեթանոս լինելը, այնուամենայնիվ կայսրը համաձայնվում է կնության տալ Աննային եւ ռուսական դրուժինաների օգնությամբ ճնշում է ապստամբությունը: Հաղթանակից հետո կայսրը չէր շտապում կատարել իր խոստումը, քանի որ Աննայի ձեռքը խնդրում էր նաեւ Բուլղարիայի թագավորը: Վլադիմիրը, զգալով այդ խորամանկությունը, արշավի է դուրս գալիս եւ շրջափակում Խերսոնես քաղաքը, որը ռուսները անվանում էին Կորսուն: Այն գրավելուց հետո միայն Բարսեղ Երկրորդը կնության տվեց Աննային միայն մի պայմանով.«Եվ Խերսոնեսից Վլադիմիրը դեսպաններ ուղարկեց «վասիլեւս» եղբայրների մոտ հետեւյալ գրությամբ. «Եթե Աննային չտաք ինձ, ապա ես ձեր մայրաքաղաքի հետ կվարվեմ այն կերպ, ինչպես վարվեցի այս քաղաքի հետ»: Եւ այսպիսի պատասխան եկավ իշխանին. «Եթե կընդունես խաչը եւ կլինես մեր հավատակիցը, կտանք մեր քրոջը: Իսկ եթե կմնաս հեթանոս, ապա ավելի լավ է ընկնենք մարտի դաշտում, քան թե մեր հոգիները դատապարտենք հավերժական տանջանքների»: «Իմ սրտին հաճելի է ձեր ուղղափառ հավատը  եւ ձեր վանականները թող Աննայի հետ գան, կնքեն եւ ինձ, եւ իմ ժաղովրդին»:
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s