Posted in Պատմություն 7

Պատմություն, Հայաստանը IV դարում

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։

VII–VIII դարերում արաբները, նվաճելով Հնդկաստանի ու Չինաստանի սահմաններից մինչև Ատլանտյան օվկիանոս հասնող վիթխարի տարածքը, ստեղծեցին միջնադարի աշխարհակալ հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆությունը: Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում տարածվեց մահմեդականությունը, իսկ որոշ երկրներում՝ նաև արաբերենը: 

Հայաստանում խալիֆության բուն տիրապետությունը տևել է շուրջ 160 տարի՝ 701–862 թթ.:


2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվելով թեմայի տեքստից։

Այո, որովհետև նրանց նպատակներից էր նաև շատ հարստություն և գերի տանելը և հայ զինական ուժը ևս նրանց կոգներ։


3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։

Հնարավոր բարեկեցության նկատմամբ, քանի որ հայերի համար և՝ լավ էր լինելու, և՝ վատ:


4. Փորձի՛ր ենթադրել, թե ինչպիսի գերակշռող կարծիքներ էին ձևավորված ժողովրդի շրջանում հետևյալ գործիչների նկատմամբ. Ներսես Տայեցի կաթողիկոս, Թեոդորոս Ռշտունի, Բյուզանդիայի կայսր
Կոնստանդ, արաբական խալիֆայության առաջնորդ։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։


5. Աշխատանք պատմական տեքստի հետ հատվածի
պնդումների 4-րդ կետում խոսվում է «օգնություն»
հասկացության մասին։ Եվս մեկ անգամ ընթերցի՛ր
այդ հատվածը և փորձի՛ր պատասխանել ստորև բերված հարցերին.
ա. Ինչպիսի՞ն է հեղինակների վերաբերմունքը Բյուզանդիայի կայսեր՝ հայերին օգնության շտապելու փաստի առթիվ։
բ. Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական օգնությունը։ — Իմ կարծիքով, դա այն օգնությունն է, երբ մարդ իր ցանկությամբ է օգնում այլ ոչ, թե ուրիշի կամ ստիպված:
գ. Արդյոք կարո՞ղ էր և պե՞տք էր առանց նախապայմանների, այսինքն՝ հայ հոգևորականությունից, իշխաններից, ամբողջ ժողովրդից որևէ բան պահանջելու, Բյուզանդիան օգնություն տրամադրեր Հայաստանին։ — Ոչ:
դ. Ունե՞ր արդյոք Հայաստանը օգնության կարիք: — Ոչ, որովհետև Հայաստանը ստացել էր 15.000 այրուձի, ովքեր պետք էր կռվեին արաբների դեմ կամ առաջիկա պատերազմների համար:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s