Առաջադրանք 1.
Խաչակրաց արշավանք
- Պատմել խաչակրաց արշավանքի մասին
Խաչակրաց արշավանքները արևմտաեվրոպական պետությունների և կաթոլիկ եկեղեցու` 1096–1270 թթ-ին դեպի Արևելք «Քրիստոնեական սրբավայրերը մահմեդականներից ազատագրելու» նշանաբանով կազմակերպած արշավանքներն են: Մասնակիցներն իրենց թիկնոցներին կրել են խաչի նշանը (այստեղից՝ նրանց «խաչակիր» անվանումը): Խաչակրաց արշավանքների շնորհիվ զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը, Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին: Չնայած, որ խաչակրած արշավանքի նպատակը քրիստոնեության տարածումն էր, սակայն օգտագործելով այդ առիթը առաջնորդները, դրա տակ նոր տարածքներ էին զավթում վերացնելով մարդկանց։
- Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
1070–80-ական թվականներ—Արևելքից ներխուժած թյուրք-սելջուկները նվաճեցին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները։
1096–99թթ․—Առաջին արշավանք։
1097 թ․—Խաչակիրները Կիլիկիայի հայերի օգնությամբ սելջուկներից գրավեցին Տարսոնը, Ադանան, Մամեստիան:
1098 թ․—Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը:
1099 թ․—Տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնադրած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը:
1147–49թթ․—Երկրորդ արշավանք։
1189–92թթ․—Երրորդ արշավանք։
1199 թ.—Խաչակրած չորրորդ արշավանք։
1204-61 թթ․—Իտալական ավատատեր ասպետները օգտվելով խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասություններից, գրավեցին Կոստանդնուպոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը։
1217–21 թթ.—Հինգերորդ արշավանք։
1220–29 թթ․—Վեցերորդ արշավանք։
1244 թ․—վերջին խաչակիրները ժամանակավորապես վերանվաճեցին Երուսաղեմը, որին վերստին տիրեցին մահմեդականները:
1248–54 թթ.—Յոթերորդ արշավանք։
1270 թ.—Ութերորդ արշավանք։
1280-1290թթ․—Մահմեդականները գրավեցին խաչակիրների արևելյան բոլոր տիրույթները: - Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
- Գրավոր ներկայացրու քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին
Կարդալով “Երեխաների խաչակրաց արշավանքը” առաջինը խղճացի այդքան շատ մանուկ փոքր երեխաների, ովքեր գնում էին հանուն քրիստոնեության պաշտպանություն, բայց զոհվում էին։ Այս օրենքը կարծում եմ, որ շատ վատ և անիմաստ միտք էր։ Սկզբից էլ կարելի էր հասկանալ, որ երե[աները չէին կարող հաղթել և պետք չէր նրանց ուղարկել դեպի մահը”, թեկուզ և դա նրանց կրոնի պաշտպանությունն էր և Քրիստոսին հարգելու ձև, սակայն վստահ եմ, որ Քրիստոսն էլ չեր ուզի այդքան մանուկների մահը։