1.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով։
Իմ որսն իր ոտքով եկավ:
Որսս իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Մեր ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Մեր շնորհալի տղաներդ ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար:
Սիրտդ քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:
Ձեռքդ ընկնողին պրծում չկա։
2.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:
Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկին անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէր ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ, Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:
3․Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե ինչքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ում ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի` ինչ է կատարվել այստեղ:
5. Ով կասի, թե մեր քաղաքում ինչպես հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որըԴուք պարգևեցիք ինձ: