Posted in Նախագծեր, Գրականություն, հայոց լեզու 7

Հայոց լեզու․ Ահմադը

Հարցեր և առաջադրանքներ

Փետրվարի 21

Դասարանում

Կարդա Թումանյանի «Ահմադը» պատմվածքը։

Առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

գլխիկոր — վիզը ծուռ,քայլամոլոր

  • Ընդգծի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ահմադը «տան սիրելի տղան էր»։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

  • Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները։

Նրանց հարաբերությունները շատ լավն էին, նա ոնց որ այդ ընտանիքի սիրելի տղան լիներ։

  • Դո՛ւրս գրիր օրհնանքները։ Ավելացրո՛ւ այդ շարքը։

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։

  • Փորձի՛ր բացատրել օրհնանքների շատությունը պատմվածքում։

  • Վերնագրի՛ր պատմվածքի մասերը։

Ա) Քեռի Ամհադը

Բ)Հանելուկ

Գ)Ո՞վ էր նա

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s