Posted in Գրականություն, հայոց լեզու 7

Հայոց լեզու

Բարբառային հեքիաթների ընթերցում

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԱԳԱՎԱԶԸ, ԱՄԵՆԱԳԵՐՆ ՈՒ ԱՄԵՆԱՔԱՂՑՐԸ

Վարուցանքի ժամանկ է լինում։ Մի աղքատ մի հատ եզ է ունենում, գնում է մի հարուստից մի հատ եզ է վերցնում։ Բերում է էս աղքատ մարդը, վարուցանքը անում է, էլի ետ եզը տալիս է հարուստին: Անցնում է մի ժամանակ, էս հարուստի եզը սատկում է: Էս հարուստը գալիս է էս աղքատի մոտ ու ասում է.

— Իմ եզը տուր, դու ես մեղավոր, որ իմ եզը սատկել է, ով գիտի ինչ էս արել, որ անասունը ոտները տնգել ա: Վերջը էս հարուստը գնում է դատարան բողոքի, թե թող աղքատը իմ եզը տա ինձ: Դատավորն էլ ասում է.

— Մի հանելուկ կասեմ, որըդ գտնի, նա էլ դատը կշահի:

Ասում է.

-Աշխարհքի արագավազը ինչն ա, աշխարհքի չաղը ինչն ա, աշխարհքի ամենաքաղցր բանը ինչն ա: Երեք օր ձեզ ժամանակ, Երեք օրից նորից կգաք:

Էս աղքատը գնում է տուն, տխուր նստում օջախի մոտ ու սկսում փայտով կրակը խառնել: էս աղքատն էլ մի սիրուն, խելոք աղջիկ ա ունենում։ էս աղջիկը որ տեսնում է հերը կրակն ա խառնում, հարցնում է,

— Ա՛ հեր, ինչ է պատահել, խի էս այդպես անհանգիստ:

Հերը աղջկանը պատմում ա: Աղչիկը հորը ասում է,

— Ա՛ հեր, դարդ մի արա, քնի, երեք օրից վեր կկենաս, կգնաս դատավորի մոտ ու կասես պատասխանը:

Երեք օրը որ վերջանում է, աղջիկը հորը հանելուկի պատասխանը ասում է ուղարկում դատավորի մոտ:

Դատավորը ասում է

— Դե, ասեք տենամ, որն է ամենաարագավազը, որն է ամենաչաղը, որն է ամենաքաղցր բանը: էս հարուստը ասում է․

— Դատավոր ջան, էտ քո հասարակ հարցերի պատասխանը էս ա. ամենաարագավազը ձին է, ամենաչաղը խոզն է, ամենաքաղցրը մեղրն է:

Հիմա էլ դատավորը աղքատին է հարցնում: Աղքատը ասում է,

Աշխարհքի ամենաարագավազը միտքն է, ամենաչաղը հողն է,

ամենաքաղցրը քունն է

Դատավորը ասում է — Ապրես, դու գտար:

Էսպես աղքատը ուրախ-ուրախ ետ է գալի իրա տուն:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s