Posted in Նախագծեր, Գրականություն, հայոց լեզու 7

Հայոց լեզու․ Ահմադը

Հարցեր և առաջադրանքներ

Փետրվարի 21

Դասարանում

Կարդա Թումանյանի «Ահմադը» պատմվածքը։

Առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

գլխիկոր — վիզը ծուռ,քայլամոլոր

  • Ընդգծի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ահմադը «տան սիրելի տղան էր»։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

  • Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները։

Նրանց հարաբերությունները շատ լավն էին, նա ոնց որ այդ ընտանիքի սիրելի տղան լիներ։

  • Դո՛ւրս գրիր օրհնանքները։ Ավելացրո՛ւ այդ շարքը։

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։

  • Փորձի՛ր բացատրել օրհնանքների շատությունը պատմվածքում։

  • Վերնագրի՛ր պատմվածքի մասերը։

Ա) Քեռի Ամհադը

Բ)Հանելուկ

Գ)Ո՞վ էր նա

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:
  • Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ
  • դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Լրացուցիչ աշխատանք

  • Պատրաստել տեսնյութ նշված հիվանդություններից մեկով
  • Ստուգելու եմ բլոգոյին աշխատանքները
  • Համագարգիչների մեջ ներբեռնեք դասագիրքը
Posted in Գրականություն, հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։

Ուղղական-գիրք, շուն, գինի, կին (ո՞վ, ի՞նչ)

Սեռական-գրքի, շան, գինու, կնոջ (ո՞ւմ, ինչի՞)

Տրական-գրքին, շանը, գինուն, կնոջը (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական-գրքից, շնից, գինուց, կնոջից (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական-գրքով, շնով, գինով, կնոջով (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական-գրքի մեջ, շան մեջ, գինու մեջ, կնոջ մեջ (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:3

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել,երթվել-երդվել, փարթամ:

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց: 

6. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

7․ Գրի՛ր քեզնից, նրա, ինձ, իրեն, քո, քեզ, իր, դերանունների դեմքը, թիվը, հոլովը։

Posted in Գրականություն, հայոց լեզու 7

Հայոց լեզու

Փետրվարի 16

Դասարանում

Կետադրե՛լ հատվածը․

Ես իմ մանկության գարունները, անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը հովիվ էր։

Նա ինձ տանում էր ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի լուսնյակ գիշերները ահագին խարույկի շուրջը բոլորած ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ, երբ մենք խոզի միս էինք ուտում միշտ տանեցիք հանաք էին անում ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա թե Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ տեսներ թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր իսկույն կիմանար որ տան սիրելի տղան է։

Posted in Գրականություն, հայոց լեզու 7

Հայոց լեզու

Անգի՛ր սովորել հետևյալ հատվածը․

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։
  2. Ըստ ստեղծագործության՝ նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:
  3. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
Posted in Պատմություն 7

Պատմություն Դասարանական աշխատանք

1. Բացատրել բառերը

Հավիտյանս հավիտենից – Երբեք, ոչ մի ժամանակ:

Կեղծուրացություն – թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից

Մոգ – զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ

Ատրուշան – կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ

Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

2.Նկարագրել Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո ինչ իրավիճակ էր Հայաստանում:

Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը:Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ: Սասանյան Պարսկաստանը այս վիճակին երկար չէր կարող համակերպվել: Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։

3. Ներկայացնել Հազկերտ Երկրորդի վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։

4. Փորձիր արդարացնել Վասակ Սյունու դիրքորքշումը:

5.Ավարայրի ճակատամարտի արդյունքները:


Անորոշ, պարսկական զորքը կրեց մեծ կորուստներ

6. V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը ինչ քաղաքականություն էր վարում:

Ուզում էր ամեն ինչ անել, որ հայերին կրոնափոխ աներ, զարգացնեկով Հայատանում զրդաշտությունը

7. Ներկայացրու Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի ճակատամարտերի արդյունքները:/Կարող ես նաև գծապատկերի միջոցով:/

Վահանանց ապստամբության շրջանակներում տեղի են ունեցել նաև ՆԵրսեհապատիՃարմանայիԴվինի և մի շարք այլ ճակատամարտեր ու կռիվներ, որոնց հետևանքով 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Նվարսակի պայմանագիրը։ Այդ պայմանագրով պարսիկները վերջնականապես հրաժարվել են Հայաստանի բնակչության կրոնափոխության մտադրությունից, իսկ հայ իշխանները՝ ստանում են ներքին ինքնավարություն։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները։

8. Ներկայացրու Նվարսակի պայմանագրի արդյունքները:

9.Մի քանի նախադասությամբ ամփոփիր 5-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները: